|
---|
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Չեխիա և Չեխոսլովակիա |
---|
Մականուն |
Համր, Վարպետ |
---|
Ծննդյան ամսաթիվ |
մայիսի 15, 1966(1966-05-15)[1] (58 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Պացով |
---|
Հասակ |
1,76 մետր |
---|
Դիրք |
կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
ավարտել է կարիերան |
---|
Պատանեկան կարիերա |
---|
1974-1981
|
Սլավոյ Պացով
|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
1981-1987
|
Դինամո (Չ-Բ)
|
58 (2)
|
1987-1990
|
Դուկլա (Պրահա)
|
82 (5)
|
1990-1993
|
Սպարտա (Պրահա)
|
84 (6)
|
1993-2002
|
Շալկե 04
|
257 (6)
|
2002-2003
|
Խմել
|
27 (0)
|
2003
|
Սպարտա (Պրահա)
|
12 (0)
|
2004
|
Վիկտորիա Ժիժկով
|
12 (0)
|
2004-2005
|
Սպարտա (Պրահա) Բ
|
15 (0)
|
2005-2006
|
Դոբրովիցե ՖԱ
|
|
Ազգային հավաքական |
---|
|
Մարզչական կարիերա |
---|
2006-2009
|
Դուկլա (Պրահա)
|
2014—
|
Զլիչին
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իրժի Նեմեց (չեխ․՝ Jiří Němec, մայիսի 15, 1966(1966-05-15)[1], Պացով), չեխ նախկին ֆուտբոլիստ[2], ֆուտբոլային մարզիչ։ Հանդես է եկել Չեխոսկովակիայի և Չեխիայի հավաքականներում։
Նեմեցը ֆուտբոլ խաղալ սկսել է 1974 թվականին հայրենի Պացով քաղաքում։ Տասնհինգ տարեկան հասակում տեղափոխվել է Չեսկե Բուդյովիցեի «Դինամո», որտեղ խաղացել է մինչև 1987 թվականը։ 1987-1990 թվականներին Նեմեցը հանդես է եկել Պրահայի «Դուկլա» ակումբում, որից հետո տեղափոխվել է նրա հակառակորդ «Սպարտա» ակումբ։ Առաջին մրցաշրջանում նա դարձել է Չեխիայի տարվա խաղացող։ 1993 թվականին Իրժի Նեմեցը դարձել է «Շալկե 04» ակումբի խաղացող։ Գելզենկիրխենի ակումբում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 257 խաղ՝ նվաճելով ՈՒԵՖԱ գավաթը և երկու անգամ Գերմանիայի գավաթը։ 2002 թվականին Նեմեցը, ելնելով ընտանեկան հանգամանքներից, ստիպված է եղել վերադառնալ Չեխիա, որտեղ մեկ մրցաշրջանի համար պայմանագիր է կնքել «Խմել» ակումբի հետ։ 2003 թվականին նա տեղափոխվել է «Սպարտա», բայց հիմնական կազմում տեղ գրավելու համար մրցակցության պատճառով արդեն կես տարի անց տեղափոխվել է Պրահայի մեկ այլ ակումբ՝ «Վիկտորիա Ժիժկով»։ 2004/05 մրցաշրջանում Նեմեցը նորից անցկացրել է «Սպարտայում», բայց հանդես է եկել միայն երկրորդ կազմում։ D8anic հետո Իրժի Նեմեցը վերջացրել է խաղացողի կարիերան բարձրագույն մակարդակում, ևս մեկ մրցաշրջան խաղացել է չորրորդ դիվիզիոնի «Դոբրովիցե» ֆուտբոլային ակումբում, ինչից հետո սկսել է մարզչական գործունեություն։
2006 թվականի ամռանը Իրժի Նեմեցը դարձել է Պրահայի «Դուկլա» ակումբի երկու մարզիչներից մեկը։ 2007 թվականի սկզբին «Դուկլան» և երկրորդ դիվիզիոնի «Յակուբչովիցե Ֆոտբալ» ակումբի հետ համաձայնության են եկել 2007/08 մրցաշրջանում արտոնագրի վաճառքի վերաբերյալ։ «Յակուբչովիցե» ակումբի կազմի հետ ծանոթանալու համար «Դուկլայի» մարզիչներից մեկը՝ Գյուտեր Բիտենգելը, մինչև մրցարջանի ավարտը գլխավորել է այդ ակումբը։ Նեմեցը այս ընթացքում եղել է «Դուկլայի» միակ մարզիչը։ Բիտենգելի վերադարձից հետո նրանք ակումբը գլխավորել են երկուսով։
Ազգային հավաքականում Նեմեցը հանդես է եկել 1990-2001 թվականներին՝ մասնակցելով 1990 աշխարհի առաջնությունը (խաղադաշտ դուրս չի եկել), 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։ Իր միակ գոլը հավաքականում նա խփել է 1998 թվականի մայիսի 27-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում։ 36 անգամ Իրժի Նեմեցը հանդես է եկել որպես Չեխիայի հավաքական թիմի ավագ։ Հավաքականում նրա ամենաբարձր ձեռքբերումը երկրորդ տեղն է Եվրո-96-ում։
ԻՐժի Նեմեցեի մականունը խաղացողների շրջանում եղել է Němej, որ նշանակում է «համր»։ Մականունը համապատասխանում է նրա էությանը. նա հայտնի է որպես շատ քչախոս մարդ։ Հարցազրույցներ տալիս է շատ հազվադեպ։ Դրանից բացի «Շալկե-04»-ի երկրպագուները նրան անվանել են «Meister», որ նշանակում է վարպետ, չեմպիոն։
- Չեխոսլովակիայի չեմպիոն – 1990/91, 1992/93
- Չեխոսլովակիայի գավաթակիր – 1990, 1992
- Գերմանիայի գավաթակիր – 2001, 2002
- ՈՒԵՖԱ գավաթակիր – 1997
- Եվրոպայի փոխչեմպիոն – 1996
- 1997 թվականի Չեխիայի տարվա ֆուտբոլիստ