Իրինա Ռայմս | |
---|---|
Ի ծնե անուն | ռումիներեն՝ Irina Rîmeș |
Ծնվել է | օգոստոսի 22, 1991 (33 տարեկան) Izvoare, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռումինիա և Մոլդովա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Global Records |
Կրթություն | Մոլդովայի երաժշտության, թատրոնի և կերպարվեստի ակադեմիա |
Կայք | irinarimes.ro |
Irina Rimes Վիքիպահեստում |
Իրինա Ռայմս (ռումիներեն՝ Irina Rimes, օգոստոսի 22, 1991, Izvoare, Florești District, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է նաև Իրինա Ռեմեշ կամ Իրրա անուններով, մոլդովացի-ռումինացի երգիչ և երգահան, որն այժմ աշխատում և ապրում է Բուխարեստում, Ռումինիա[1]։
Իրինա Ռեյմսը ճանաչում է ձեռք բերել 2012 թվականին Մոլդովայում Fabrica de staruri տաղանդների մրցույթին մասնակցելուց հետո, որտեղ հասել է եզրափակիչ[2]։ 2018 թվականին նա դարձել է Vocea României-ի չորս մարզիչներից մեկը[3]։
Իրինան ծնվել է 1991 թվականի օգոստոսի 22-ին, Ֆլորեշտի շրջանում։ Նա Վալենտինա և Թուդոր Ռայմսերի առաջին երեխան է[4], ունի կրտսեր եղբայր` Վիտալին[5]։ Իրինան իր հարցազրույցներում նշել է, որ իր ընտանիքը քաջալերել է իր սերը երաժշտության հանդեպ, հատկապես` հայրն ու հորական տատը. վերջինս շատ լավ ձայն ուներ և ըստ Իրինայի` «նա եկեղեցական երգչախմբի մաս էր և ես հիշում եմ, թե ինչպես էր նա նստում սալօջախին ու եկեղեցական երգեր երգում մեզ համար»[6]։ Ռայմսը գրելու հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել վաղ տարիքից։ «Ես սկսել եմ բանաստեղծություններ գրել, երբ նախապատրաստական դասարանում էի։ Ես հիշում եմ, որ երգել, գրել ու կարդալ սովորել եմ տանը»[7]։ Արվեստագետը տեղափոխվել է Սորոկա` սովորելու Constantin Stere ավագ դպրոցում։ Հետագայում ավարտել է Քիշնևի Երաժշտության, թատրոնի և տարածական արվեստների ակադեմիան[8]։ 2012 թվականին Իրինա Ռեյմսը մասնակցել է Fabrica de staruri տաղանդների մրցույթում, որտեղ հաղթող է ճանաչվել[2]։
Ռայմսի առաջին սինգլը, "Visele" (Երազներ), բարձր հորիզոնականներ է զբաղեցրել 2016 թվականի Romania Airplay 100 վարկանիշային աղուսյակում[9] և մրցանակ է ստացել 2017 թվականի Radio România Music Awards մրցանակաբաշխությանը` տարվա լավագույն դեբյուտ անվանակարգում[10]։ Ռայմսը նաև երգեր է գրել տարբեր ռումինացի երգիչների համար, որոնցից են Իննան, Ռալուկան, Անդրան, Ալինա Էրեմիան, Նիկոլետա Նուցակն և Անտոնիա Յակոբեսկուն[10][11]։ Cosmopolitanի ռումինական մասնաճյուղը նրան անվանել է «2016 թվականի բացահայտում»[12]։ 2017 թվականին Ռայմսը պայմանագիր է ստորագրել Universal Music France-ի հետ և թողարկել է իր առաջին` Despre el (Նրա մասին) ալբոմը[10]։
Վերնագիր | Սինգլ | Ռադիոկայան[13] | Ալբոմ |
---|---|---|---|
"Visele" | 2016 | 1 | Despre el |
"Iubirea noastră mută" | 84 | ||
"Da' ce tu" | — | ||
"Haina ta" | — | ||
"Ce s-a întâmplat cu noi" | 2017 | 11 | |
"My Favourite Man" | non-album | ||
"Bandana" (feat. Killa Fonic) | Despre el | ||
"Bolnavi amândoi" | |||
"Cosmos" | |||
"Octombrie Roșu" | |||
"Eroii pieselor noastre" | |||
"Beau" | 2018 | TBA | |
"În locul meu" | |||
"Cel mai bun prieten" | |||
"Cel mai bun DJ (feat. The Motans)" |
Տարի | Երգ | Երգիչ | Համահեղինակներ | Ալբոմ |
---|---|---|---|---|
2016 | „Ieri erai” | Ռալուկա | Ռալուկս Նիստոր ԹԵա Միկուլեսկու Ալեքսանդրու Անտոնեսկու Մարիուս Իվանցեա |
— |
„Zbor” | Ռալուկա | Ռալուկա Նեստոր Կատալին Թամազլիկարու Անդրեյ Իոնիտա |
— | |
„Cum ar fi?” | Իննա | Ալեքսանդրա Ապոստոլեանու | — | |
2017 | „Dor de tine” | Անտոնիա Յակոբեսկու | Ալեքս Կոտոի | — |
„Poartă-mă” | Ալինա Երեմիա | — | — | |
„Sunt puternică” | Անդրա | — | Iubirea schimbă tot | |
„Minte-mă” | Կարմեն | Աչի Պետրե Վլադ Լուկան |
— | |
„Du-mă spre noi” | Ռալուկա | — | — | |
„Ai uitat cine ești” | Նիկոլետա Նուկա | — | — | |
2018 | „Nu acum” | Իլինցա | — | — |
„CSF, n-ai CSF” | Անա Բանիցիու | — | — | |
„Undone” | Ռալուկա | Նիկոլետա Գավրիլիտա | — |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինա Ռայմս» հոդվածին։ |
|