Որպես երգչուհի՝ Սեռանոն աչքի է ընկել ինքնատիպ, առինքնող ձայնով[6], համբավվել է մեքսիկական ռանչերա և կոռիդո երաժշտական ոճերի նմուշ հանդիսացող ստեղծագործությունների յուրօրինակ մեկնաբանությամբ[7]։ Հիշարժան են հատկապես «El Ausente», «El Amor de la Paloma» և «Cariño Santo» երգերի նրա կատարումները, որոնք դարձել են ավանդական մեքսիկական երաժշտության դասական նմուշօրինակներ։ Իր էկզոտիկ գեղեցկության և հրաշալի կազմվածքի շնորհիվ նա կարողացավ երգարվեստում կարիերան զուգորդել դերասանական հաջող կարիերայի հետ։ Առանձնապես տպավորիչ էին նրա դերակատարումները La Martina (1971, ռեժիսոր Ռենե Կարդոնա կրտսեր ) և La Tigresa (1973) ֆիլմերում։
Իրմա Սեռանոն հանդես է եկել ավելի քան 100 ֆիլմերում, պիեսներում և իսպանական սերիալներում։ Ու նաև նրա շնորհիվ է, որ շատ քննադատներ 20-րդ դարի մի հատվածը անվանել են մեքսիկական զվարճանքային արտադրության «ոսկե դարաշրջան»։ Նա մեծ համբավ ձեռք բերեց ամբողջ Լատինական Ամերիկայում, տեր դարձավ զգալի հարստության և հաճախ էր հայտնվում լատինաամերիկյան մամուլում՝ մեքսիկացի ճանաչված տղամարդկանց հետ բազմաթիվ ռոմանտիկ կապերի պատճառով։ Հետագա տարիներին նա մի շարք սկանդալների ու տարաձայնությունների կենտրոնում է գտնվել[8]։
1990-ականներին նա հաջողությամբ շարունակեց կարիերան արդեն որպես քաղաքական գործիչ՝ որպես սենատոր Մեքսիկայի Չիապաս նահանգում։ 2009 թվականի մարտի 25-ին ձերբակալվել է[9]։
Սեռանոն իր ուժերը փորձել է նաև գրականության բնագավառում․ հրատարակել է A Calzón Amarrado (1978) և Sin Pelos En La Lengua (1979) ինքնակենսագրական գրքերը (դրանցից առաջինում, ի դեպ, խոստովանել է, որ կարճատև սիրային կապ է ունեցել Մեքսիկայի նախագահ Գուստավո Դիաս Օրդասի հետ[8] Neither confirmed the rumor until she published her book A calzón amarrado, in which she admitted the affair.[10])։
Իրմա Սեռանոն մահացել է Տաքսլա Գուտիերեսում 2023 թվականի մարտի 1-ին՝ 89 տարեկան հասակում[11][12]։