Լա Միրա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | Գիսանդո, Արենաս դե Սան Պեդրո, Էլ Օրնիլյո և Օյոս դել Էսպինո |
Լեռնաշղթա | Sierra de Gredos? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2343 մետր |
Հարաբերական բարձրություն | 348 մետր |
Լա Միրա (իսպ.՝ La Mira), լեռնագագաթ Իսպանիայի կենտրոնում գտնվող Սիերա դե Գրեդոս լեռնաշղթայում։ Վերջինս Sistema Central լեռնային համակարգի ենթամասն է կազմում ու գտնվում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում։ Լա Մաիրան ունի 2343 մ բարձրություն[1], հանդիսանում է Արենաս դե Սան Պեդրո, Գիսանդո, Էլ Օրնիլյո և Օյոս դել Էսպինո մունիցիպալիտետների սահմանը։
Լա Միրայի հարավային կողմում գտնվում է Տիետար հովիտը՝ 400 մ բարձրության վրա։ Հարաբերական բարձրությունը կազմում է 348 մ[2],։
Լեռը մագլցելը բավականին հեշտ է, գագաթ կարելի է բարձրանալ թե՛ հյուսիսից, և թե՛ հարավից։ Հյուսիսից այն հասանելի է Պլատֆորմա դե Գրեդոսից (1800 մ)[3], իսկ հարավից՝ Նոգալ դել Բարանկո կետից (1,159 metres)։
Լեռան կողքին Լոս Գալայոսն է, որը Լա Միրայից առանձնանում է Գարգանտա դե լոս Գալայոս խորը կիրճով։ Լոս Գայալոսը նեղ գագաթների շղթա է, որի բարձրությունը հասնում է մինչև 2200 մ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Միրա» հոդվածին։ |
|