Գյուղ | ||
---|---|---|
Լազվան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Մեծկերտի գավառակ | |
Բնակչություն | 219 մարդ (2000[1]) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 428 | |
Փոստային ինդեքսներ | 62800 | |
|
Լազվան (թուրքերեն՝ Aslanyurdu, քրդ.՝ Lazwan, զազակի՝ Lazvan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում։ Գտնվում էր Մեծկերտ գյուղաքաղաքից հարավ-արևմուտք, Մնձուր գետի ձախ կողմում, երկու ձորակների ձախ կողմում։
Ուներ բերրի և ջրառատ հողեր։ Գյուղի հյուսիս-արևելքում Տզրուկ անունով բավականին մեծ լիճ կա։
1915 թվականի սկզբերին ուներ 25-30 տուն հայ և քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հայերը նաև զբաղվում էին ատաղձագործությամբ, դերձակությամբ, որմնադրությամբ և այլ արհեստներով։
Լազվանն ուներ Ս. Աստվածածին (կամ Ս. Աստվածամայր) եկեղեցի։ Գյուղի մոտ՝ լեռան լանջի վրա գտնվում էր Խաստիլվա Ս. Սարգիս վանքը։
1878 թվականից սկսած Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 474)։ ![]() |
|