Լաթակիայի գավառ արաբ․՝ منطقة اللاذقية | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Գավառ |
Մտնում է | Լաթակիայի մարզ |
Ներառում է | Այն ալ-Բայդայի, Ալ-Բահլուլիայի, Լաթակիայի, Կաստալ Մաաֆի Հանադիի, Ռաբիայի, Քեսաբի շրջաններ |
Վարչկենտրոն | Լաթակիա |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2014) | 526 888 |
Տարածք | 971,61 |
Ժամային գոտի | UTC+2 |
Լաթակիայի գավառ (արաբ․՝ منطقة اللاذقية), Սիրիայի Արաբական Հանրապետության գավառի կարգավիճակ ունեցող վարչական միավոր, որը հանդիսանում է Լաթակիայի մարզի 4 գավառներից մեկը։
Ըստ 2004 թվականի մարդահամարի Լաթակիայի գավառի բնակչությունը կազմում է 526 888 մարդ[1]։ Գավառի կենտրոնը համարվում է Լաթակիա քաղաքը։
Լաթակիայի գավառի տնտեսության կարևորագույն ոլորտը գյուղատնտեսությունն է։ Այստեղից արտահանվում են ցիտրուսային մրգեր, խնձոր, ձիթապտուղ։ Ամառային ամիսներին զարգացած է նաև զբոսաշրջությունը։
Լաթակիայում է գտնվում հանրապետության օդային դարպասներից մեկը՝ Բասիլ ալ-Ասադ միջազգային օդանավակայանը (արաբ․՝ مطار باسل الأسد الدولي)։ Քաղաքը գտնվում է Միջերկրական ծովի ափին, և իր ծովախորշը հնագույն ժամանակներից եղել է կարևոր նավահանգիստ։ Լաթակիայում գործում է նաև ավտոմոբիլային ու երկաթուղաին տրանսպորտային զարգացած ցանց։
Լաթակիայի գավառը կազմված է 7 շրջաններից (բնակչության թվաքանակը ներկայացված է 2004 թվականի մարդահամարի տվյալներով)։ Դրանք են՝
Միջերկրական ծով | Քեսաբի շրջան | Լաթակիա |
|