Լալի Սոլդևիլյա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1933 |
Ծննդավայր | Բարսելոնա, Իսպանիա |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1979 (46 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Cementerio Sur |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Էուլալիա «Լալի» Սոլդևիլյա ի Վալլ (իսպ.՝ Eulàlia «Laly» Soldevila i Vall, հուլիսի 25, 1933, Բարսելոնա, Իսպանիա - սեպտեմբերի 12, 1979, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի։
Էուլալիա Սոլդևիլյա ի Վալլը (իսկական անունը` Լալի) ծնվել է 1933 թվականի հուլիսի 25-ին, Բարսելոնայում (Իսպանիա)։ Առաջին գեղարվեստական կրթությունը ստացել է համալսարանի իսպանական թատրոնում[1]։
Թատրոնում իր կարիերայի ընթացքում նա մեծ հաջողությունների է հասել այնպիսի գործերում, ինչպիսիք են՝ «La Celestina», «La carroza de plomo candente», «El realquilado», «Te espero en el Eslava», «Medea», «Las criadas», «La marquesa Rosalinda», «El adefesio» և «Sabor a miel»։ Իր արտասովոր ձայնով նա շատ հանրաճանաչ դարձավ ֆիլմերում ունեցած դերերի համար` կարևորելով նրա մեծ կատակերգական տաղանդը։ Կատարել է նաև դրամատիկական դերեր։
46-ամյա Լալին մահացել է 1979 թվականի սեպտեմբերի 12-ին Մադրիդում (Իսպանիա)` քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո[2]։ Սոլդևիլյան թաղված է Մադրիդի Հարավային գերեզմանատանը։ Նա երկու երեխա է ունեցել կինոռեժիսոր Ջեյմի Բորելիից, որդին` Խուան Բորելին և դուստրը` Պաուլա Սոլդևիլը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալի Սոլդևիլյա» հոդվածին։ |
|