Լամբերտ Կրաե | |
---|---|
Ծնվել է | մարտի 15, 1712[1][2][3][…] |
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիա[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 1790[5] (78 տարեկան) |
Մահվան վայր | Դյուսելդորֆ, Գերմանիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ճարտարապետ, նկարիչ և համալսարանի դասախոս |
Պաշտոն | թանգարանի տնօրեն |
Lambert Krahe Վիքիպահեստում |
Լամբերտ Կրաե (գերմ.՝ Lambert Krahe, մարտի 15, 1712[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիա[4] - նոյեմբերի 2, 1790[5], Դյուսելդորֆ, Գերմանիա[4]), գերմանացի նկարիչ և արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ։
Լամբերտ Կրաեն ծնվել է 1712 թվականի մարտի 15-ին Դյուսելդորֆում, կուրֆյուրստ պաշտոնյայի ընտանիքում։ Նրա վաղ շրջանի կրթության մասին ոչինչ հայտնի չէ։ Նրա հովանավորը եղել է Ֆերդինանդ ֆոն Պլետտենբերգը (գերմ.՝ Ferdinand von Plettenberg), պետական գործիչ, որը 1736 թվականին նշանակվում է պապական թեմի կայսերական դեսպանորդի պաշտոնում։ Հաջորդ տարի Պլետտենբերգը հանկարծակի մահանում է և Կրաեն Հռոմում ընկերուհի է գտնում, որը գերմանացի ճիզվիտներից էր։ Նրա նոր հովանավորներն են դառնում Ալեսանդրո Ալբանին և Յոհան Յոախիմ Վինկելմանը։ Այդ ժամանակ Լամբերտը աշխատում էր իտալացի նկարիչ Մարկո Բենեֆիալի և ֆրանսիացի Պիեռ Սուբլեյրասի արվեստանոցներում և հենց այդ ժամանակ էլ սկսում է հավաքել իր գեղարվեստական հավաքածուն։
1749 թվականին, Վատիկանի պետական քարտուղար Սիլվիո Վալենտին Գոնզագայի հանձնարարականով Բավարիայի կուրֆյուրստ Կարլ IV Թեոդորի միջոցներով, Լամբարտ Կրաեն նկարազարդեց Մանհեյմի ճիզվիտների եկեղեցու խորանը։ 1756 թվականին նա դառնում է Դյուսելդորֆի Գեղարվեստական պատկերասրահի կառավարիչը։ Հետագայում կուրֆյուրստը նրան նշանակում է Մանհեյմում և Մյունխենում ստեղծված նոր պատկերասրահների կառավարիչ։ 1761 թվականին նրան հանձնարարվում է նկարազարդել Բենրատ պալատի հանդիսությունների դահլիճի և գրադարանի առաստաղները[6]։
1762 թվականին Կրաեն բացում է գեղարվեստական դպրոց, որը 1773 թվականին վերափոխվում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի և նա դառնում է դրա առաջին տնօրենը։ Նրա հանրաճանաչ աշակերտներից մեկը դարձավ Մորից Կելերհոֆենը, նրա որդին` Պետեր Ժոզեֆ Կրաեն դարձավ ճարտարապետ։
Աչքերի հիվանդության պատճառով կյանքի վերջին տարիներին նկարիչը չէր նկարում։ Նա մահանում է 1790 թվականի նոյեմբերի 2-ին, Դյուսելդորֆում։
Հռոմում, իր հավաքածուն ստեղծելու ընթացքում, Կրաեն համալրեց այն Գերմանիայում, Հոլանդիայում և Ֆրանսիայում շրջագայությունների ժամանակ, որի արդյունքում հավաքածուում ընդգրկվեց ավելի քան երեք հարյուր նկարներով և 15-18-րդ դարերի շուրջ հազար նկարներով ու փորագրություններով։ Հավաքածուի գլխավոր մասն էին կազմում Ռաֆայել Սանտիի, Միքելանջելոյի և Պաոլո Վերոնեզեի գծանկարչական ստեղծագործությունները, դրա մեջ էին մտնում նաև Ալբրեխտ Դյուրերի ու Մարտին Շոնգաուերի փորագրությունները և Ռեմբրանդտի օֆորտները։ 1778 թվականին հավաքածուն գնվեց Բերգ կոմսության կողմից։ 1932 թվականից դրանց մեծ մասը գտնվում է Դյուսելդորֆի Կունստպալաստ թանգարանում, փոքր մասը՝ Քյոլնի Վալրաֆ-Ռիխարց թանգարանում, ինչպես նաև՝ Լուվրի թանգարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտ Կրաե» հոդվածին։ |
|