Լամբերտո դալլա Կոստա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14, 1920 |
Ծննդավայր | Կրեսպանո դել Գրապա, Իտալիա |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1982 (62 տարեկան) |
Մահվան վայր | Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | բոբսլեիստ և օդաչու |
![]() |
Լամբերտո դալլա Կոստա (իտալ.՝ Lamberto dalla Costa, ապրիլի 14, 1920, Կրեսպանո դել Գրապա, Իտալիա - հոկտեմբերի 29, 1982, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի բոբսլեյիստ, օդաչու, հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում՝ 1950-ական թվականների վերջերին։ 1956 թվականին Կորտինա-դ’Ամպեցոյում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի հաղթող[1][2]։
Լամբերտո դալլա Կոստան ծնվել է 1920 թվականի ապրիլի 14-ին Վենետիկի մարզի Կրեսպանո դել Գրապպա համայնքում։ Մասնագիտությամբ լինելով ռազմական ավիացիայի օդաչու՝ բավականին քիչ ժամանակ է տրամադրել սպորտին՝ մասնակցելով միայն այն մրցումներին, որոնք անցկացվել են Կորտինա-դ’Ամպեցցոյի տնային ուղու վրա, և այն դեպքում, երբ ունեցել է ազատ ժամանակ։ Այս քաղաքը՝ որպես հաջորդ Օլիմպիական խաղերի անցկացման վայր նշանակվելուց հետո սկսել է շատ աշխատել՝ մտադիրվելով մասնակցել դրան և անպայման հաղթել։ Արդյունքում նույնպես օդաչու Ջակոմո Կոնտիի հետ արժանացել է ոսկե մեդալի երկու հոգուց բաղկացած անձնակազմերի շարքում՝ գերազանցելով ապագայում լեգենդար օդաչու դարձած իր հայրենակցին՝ Էուջենիո Մոնտիին։
Աշխարհի առաջնություններում լավագույն արդյունքը ցույց է տվել 1957 թվականին, երբ շվեյցարական Սանկտ Մորիցի մրցատարածությունում վերջնագծին է հասել չորրորդը։ Այդ մրցություներից կարճ ժամանակ անց որոշում կայացրել ավարտել պրոֆեսիոնալ մարզիկի կարիերան՝ իր տեղը զիջելով երիտասարդ իտալացի բոբսլեյիստներին։ Մասնակցել է Կերվինիայում բոբսլեյ-սահնակային ուղու բացման հանդիսավոր արարողությանը, իսկ 1965 թվականին արժանացել է պատվավոր ոսկե մեդալի Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Մահացել է 1982 թվականի հոկտեմբերի 29-ին Լոմբարդիա նահանգի Բերգամո քաղաքում։