Լամերմուրյան հարսնացուն անգլ.՝ The Bride of Lammermoor | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմական վեպ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Երկիր | Շոտլանդիա |
Բնագիր լեզու | շոտլանդերեն |
Գրվել է | 1819 թվական |
Տեսարան | Lammermuirs? |
Կերպարներ | Ջեդեդիա Քլեյշբոթամ և Caleb Balderstone? |
Հրատարակչություն | Արչիբալդ Կոնստեբլ |
Հրատարակվել է | 1819 թվական |
Շարք | Պանդոկապանի պատմությունները |
Նախորդ | Էդինբուրգյան բանտ |
Հաջորդ | Լեգենդ Մոնտրոզի մասին |
The Bride of Lammermoor |
«Լամերմուրյան հարսնացուն» (անգլ.՝ The Bride of Lammermoor), Վալտեր Սքոթի պատմական վեպը, հրատարակվել է 1819 թվականին։ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպի հետ միասին մտնում է «Պանդոկապանի պատմությունները» շարքի երրորդ մասի մեջ։ Վեպերը հրապարակվել են միասին, «Լամեմուրյան հարսնացուն» ընդգրկել է առաջին երկու և երրորդ հատորի կեսը, իսկ «Լեգենդ Մոնտրոզի մասին» վեպը՝ երրորդ հատորի մնացած մասը և չորրորչ հատորը[1]։ Սյուժեի հիման վրա իտալացի երգահան Դոնիցետին գրել է «Լյուչիա դի Լամեմուր» օպերան։
Գործողությունները կատարվում են Շոտլանդիայում, թագուհի Աննայի (1702—1714 թվականներ) կառավարման ժամանակաշրջանում։ Սյուժեն, որը պատմում է ողբերգական սիրո պատմություն «Ռոմեո և Ջուլիետ» ոճով, շոտլանդական ազնվականության երկպառակչական կռիվների ֆոնի վրա[2], հիմնված է իրական դեպքերի վրա։ Դեռևս մանուկ ժամանակ Վաքտեր Սքոթը լսել էր ընտանեկան ողբերգության մասին, որի մասին պատմությունը նրա տատիկի սիրելին էր[1]։ Լյուսի Էշտոնի նախատիպն է հանդտսանում Ջանեթ Դալրիմպլը (անգլ.՝ Janet Dalrymple), հանրահայտ իրավաբան Ջայմս Դալրիմպլի դուստրը։ Նրա ընտանիքը համակրում էր կովենանտերներին, իսկ Ջանեթը գաղտնի նշանադրվում է ռոյալիստ լորդ Ռուտերֆորդի հետ։ Նա ստիպված է լինում խոստովանել այդ և խզել նշանադրությունը, երբ ծնողները ներկայացնում են ուրիշին, որը նրանց կարծիքով հարմար փեսացու էր նրա համար։ Հարսանիքի գիշերը Ջանեթը, խելագարության մոլուցքի ժամանակ, ծանր վիրավորում է տղամարդուն, որին հավանություն էին տվել նրա ծնողները և ինքը մահանում է երկու շաբաթ անց, այդպես էլ ուշքի չգալով[1]։
Վեպը կազմված է երեսունհինգ գլուխներից[3]։
Այս վեպի ստեղծման մասին պատմությունը ծավալուն տեղ է զբաղեցնում Սքոթի կենսագիր Ջ. Գ. Լոկհարտի «Վալտեր Սքոթի կյանքը» (անգլ.՝ Life of Sir Walter Scott, 1837—1838 թվականներ) գրքում։ Լոկհարտը գրում է, որ Սքոթը տառապում էր որովայնի տանջալից ջղաձգումներից և ամբողջ վեպը թելադրվել է նրա կողմից՝ անկողնուց։ Այն հրապարակվում է մինչ հեղինակի ամբողջական ապաքինումը և, ըստ Լոկհարտի խոսքերի, Սքոթը չափազանց հիվանդ էր, որպեսզի զբաղվեր խմբագրմամբ, իսկ ապաքինումից հետո, իբր թե ի վիճակի չէր հիշել ոչ մի դրվագ կամ գործող անձ «Լամեմուրյան հարսնացու»-ից։ Այնուամենայնիվ, Սքոթի ձեռագրով է գրված պահպանված ձեռագրերի մեծամասնությունը, որոնցում նույնպես առկա են հեղինակային ուղղումները[1]։ Վեպը ավարտին է հասցվում 1819 թվականի ապրիլի կեսերին[4]։
|