Լամու | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ |
Երկիր | Քենիա |
Վարչատարածքային միավոր | Coast Province? |
Լամու (անգլ.՝ Lamu Archipelago), կղզեխումբ Հնդկական օվկիանոսում։
Վարչականորեն Լամուն պատկանում է քենիական ափամերձ նահանգին։ Կղզեախմբում կան երեք խոշոր կղզիներ՝ Լամու, Մանդա, Պատե և մի քանի փոքր կղզիներով։ Կղզեխմբի ամենամեծ քաղաքը՝ Լամուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է[1]։ Արաբական ժառանգության մասն են կազմում Տակվա և Մանդա (Մանդա կղզի) և Շանգա (Պատե կղզի) քաղաքների ավերակները[2]։
1415 թվականին արշիպելագ է այցելել չինացի հայտնի ճանապարհորդ Չժենգ Հեն։ Կան մի քանի այլ պատմություններ, որոնք նշում են, որ Չժեն Հեի նավատորմի չինական նավերը խորտակվել են Քենիայի Լամու կղզու մոտ՝ 1415 թվականին։ Փրկվածները բնակություն են հաստատել կղզում և ամուսնացել տեղացի կանանց հետ։ Դա ապացուցվել է վերջերս կղզու վրա կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում, որոնք հանգեցրել են այս կապը ենթադրող ապացույցների հայտնաբերմանը։ Որոշ բնակիչների վրա կատարված ԴՆԹ-ի հետագա թեստը ցույց է տալիս, որ նրանք իսկապես ունեն չինացի նախնիներ։
Լամու և Մանդա կղզիներում կան օդանավակայաններ։
Լամու կղզեխմբում են գտնվում ազգային ծովային պարկը և Կիունգա կենսոլորտային արգելոցը[3][4]։