Լամք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Մեծկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Ճապաղջուր գյուղաքաղաքից 7-8 կմ հյուսիս։
XX դարի սկզբին ուներ 160 տուն հայ և 40 տուն քուրդ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։
Լամքն ուներ Ս. Լուսավորիչ (կամ Ս. Գևորգ) անունով եկեղեցի։ Գյուղի մոտ էին գտնվում Ս. Աստվածածին և Ս. Թորոս ավերակ վանքերը[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 481)։ ![]() |
|