Լաուրա Բալբո իտալ.՝ Laura Balbo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1933 (90 տարեկան) |
Ծննդավայր | Պադովա, Վենետո, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Պադովայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սոցիոլոգ |
Աշխատավայր | Պադովայի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար և Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ |
Կուսակցություն | Կանաչների դաշնություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Laura Balbo Վիքիպահեստում |
Լաուրա Բալբո (իտալ.՝ Laura Balbo, նոյեմբերի 30, 1933, Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի սոցիոլոգ, քաղաքական գործիչ։
Բալբոն 1956 թվականին Պադուայի համալսարանից սոցիոլոգիայի ոլորտում աստիճան է ստացել[1]։ Ապա որպես Ֆուլբրայթի գիտնական ուսանել է Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում, որից հետո վերադարձել է Իտալիա և Միլանի համալսարանում դասավանդել սոցիոլոգիա։ Նա 1968 թվականին նշանակվել է համալսարանի պրոֆեսոր և ավելի ուշ Ֆերրարայի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան։
Նրա աշխատանքը վերաբերում է ռասիզմին, ուրբանիզացիային, ընտանեկան քաղաքականությանն ու պետության բարեկեցությանը։ Նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերում հասարակության մեջ կանանց և կրկնակի ներկայության տերմինին (իտալ.՝ doppia presenza)՝ նկարագրելու համար, որը կանայք պատասխանատվություն են կրում ինչպես անձնական, այնպես էլ ընտանեկան կյանքի և հանրային աշխարհի աշխատանքի համար[2]։
Հարվարդի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ֆուլբրայթի կրթաթոշակակի ավագ կրթաթոշակակիր է, Ռադկլիֆի խորացված ուսումնասիրությունների ինստիտուտի (1963-1965) այցելող գիտնական է և Կալիֆոռնիայի Բերկլի և Սանտա Կրուս համալսարանների այցելող դոցենտ է (1980)[1]։
Բալբոն թողեց իր համալսարանական կարիերան քաղաքականությամբ զբաղվելու համար՝ 1983 թվականին խորհրդարանում զբաղեցնելով առաջին տեղը[3]։ Մինչև 1992 թվականը նա խորհրդարանում ոչ կուսակցական քաղգործիչ էր, իսկ ավելի ուշ միացավ Սինիստրային (Ոչ կուսակցական ձախ թևին)։ Արդյունքում նա միացավ Վերդիին (Կանաչներին)։
Մասսիամո Դ'Ալեման նրան 1998 թվականից 2000 թվականը նշանակում է Հավասար հնարավորությունների նախարարի պաշտոնին[3]։ Նա խթանում էր ռասայական և ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հավասար հնարավորություններ ունենալու հնարավորությունները։ Սեռական կողմնորոշման հարցն Իտալիայում առաջին անգամ դարձավ նախարարության հատուկ հանձնարարություն՝ Ֆրանկո Գրիլլինիի գլխավորությամբ։ Նա նաև աշխատել է քաղաքականության մեջ կանանց ներկայացուցչությունն ապահովելու և կանանց զբաղվածությունը բարելավելու համար, որը ներառում էր Նեապոլում 2000 թվականի հունվարին կանանց աշխատանքով ապահովելու համար կազմակերպված կոնֆերանսը (բացվել էր Կարլո Էզեգիո Կիամպիի կողմից)։ 2000-2001 թվականներին նա խտրականության և ռասիզմի հարցերով վարչապետի հատուկ խորհրդատուն էր[1]։
Նրա հրատարակություններից են՝
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բալբո» հոդվածին։ |