Լաուրա Բենանտի անգլ.՝ Laura Benanti | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 23, 1979[1] (45 տարեկան) կամ հուլիսի 15, 1979[2] (45 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Կիննելոնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին | Սթիվեն Պասկուալե և Քրիստոֆեր Բարոն Գրոս |
Ծնողներ | հայր՝ Մարտին Վիդնովիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | laurabenanti.com |
![]() |
Լաուրա Էիլինի Բենանտի (անգլ.՝ Laura Ilene Benanti, հուլիսի 23, 1979[1] կամ հուլիսի 15, 1979[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, 2008 թվականի Թոնի մրցանակի դափնեկիր[3]։
Բենանտին ծնվել է Նյու Յորքում՝ Բրոդվեյի դերասանների ընտանիքում[4]։ Նրա ծնողները ամուսնալուծվել են և մանուկ Լաուրան մոր և խորթ հոր հետ միասին, որի ազգանունն էլ հենց հետագայում վերցրել է Բենանտին, տեղափոխվել է Նյու Ջերսի։
16 տարեկանում առաջնաելույթ է ունեցել «Hello, Dolly!» մյուզիքլում, իսկ 1997 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[5]։
1998 թվականին Բենանտին առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյի բեմում «Երաժշտության ձայնը» մյուզիքլում, իսկ մեկ տարի անց ստացել է իր կարիերայի առաջին անվանակարգը՝ «Թոնի» մրցանակ «Ռիթմ» մյուզիքլում իր դերի համար։ 2002 թվականին ստացել է «Թոնի»-ի երկրորդ անվանակարգը՝ Վանեսա Ուիլյամսի հետ «Անտառում» մյուզիքլում խաղալու համար, նաև առաջադրվել է «Դրամա Դեսկ» մրցանակի։ Շոուներից մեկի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով մեծ ծանրաբեռնվածության դեպքում դերասանուհու մարմինը պարբերաբար կաթվածահար է լինում։ 2008 թվականին դրական գնահատական է ստացել քննադատներից և արժանացել է «Թոնի» և «Դրամա Դեսկ» մրցանակների՝ Փեթի Լյուպոնի հետ «Գնչուհի» մյուզիքլում իր դերի համար[6]։ 2011 թվականին ստացել է «Թոնի» չորրորդ անվանակարգը «Կանայք նյարդային խանգարման եզրին» մյուզիքլի համար[3]։ 2016 թվականին Բենանտին ստացել է հինգերորդ անվանակարգը «Նա սիրում է ինձ» մյուզիքլում դերի համար։
2005 թվականին Բենանտին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում։ Ապա նկարահանվել է ֆիլմերում՝ «Պահիր ռիթմը» և «Էլի Սթոուն», «Փլեյբոյ ակումբ» և «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալներում։ 2012 և 2013 թվականներին նկարահանվել է NBC-ի «Go On» սիթքոմում[7]։
2013 թվականին Բենանտին նկարվել է ուղիղ եթերով հեռարձակվող «Երաժշտության հնչյունները» մյուզիքլի հեռուստատարբերակում[8]։ Նա նաև երկրորդական դերեր է ստանձնել «Սիրելի բժիշկ» և «Ջեքիի քույրը» սերիալներում։ 2014 թվականին Բենանտին որպես քանթրի երգչուհի միացել է ABC-ի «Նեշվիլ» սերիալի երրորդ եթերաշրջանին[9]։
2005-2006 թվականներին Բենանտին ամուսնացած է եղել երգիչ Քրիս Բարոնի՝ «Spin Doctors» խմբի լիդ վոկալիստի հետ։
2007-2013 թվականներին Բենանտին ամուսնացած է եղել դերասան Սթիվեն Պասկուալի հետ։
2015 թվականի նոյեմբերի 15-ից Բենանտին երրորդ անգամ ամուսնացել է Պատրիկ Բրաունի հետ։ Ամուսիններն ունեն դուստր՝ Էլլա Ռոուզ Բենանտի-Բրաունը[10]։
Տարի | Հայերեն վերնագիր | Անգլերեն վերնագիր | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Պահիր ռիթմը | Take the Lead | Թինա | |
2006 | Բոլորը խենթանում են Գրեյսի համար | Falling for Grace | Ալեքսանդրա | |
2008 | Էլի Սթոուն | Eli Stone | Բեթ Քելեր | 5 էպիզոդ |
2009 | Կյանք Մարսի վրա | Life on Mars | Դենիզ Քարլինգ | Էպիզոդ՝ «Home Is Where You Hang Your Holster» |
2010 | Մեսկադա | Meskada | Էլիսոն Քոնոր | |
2011 | Մեծ Ք | The Big C | Ջիա Շերման | Էպիզոդ՝ «Fight or Flight» |
2013 | Սիրելի բժիշկ | Royal Pains | Շելբի Շելբաթոր | 8 էպիզոդ |
2013 | Սկզբնական | Elementary | Էնն Բեյքեր | Էպիզոդ՝ «Poison Pen» |
2013 | Երաժշտության հնչյունները | The Sound of Music Live! | Բերոնեսա | Հեռուստաներկայացում |
2014-2015 | Լավ կին | The Good Wife | Ռենատա Էլարդ | Էպիզոդ։ «Tying the Knot» и «Dark Money» |
2011-2014 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Մարիա Գրեիզ | 9 էպիզոդ |
2014 | Քույր Ջեքի | Nurse Jackie | Միա | 7 էպիզոդ |
2014-2015 | Նեշվիլ | Nashville | Սեդի Սթոուն | 15 էպիզոդ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բենանտի» հոդվածին։ |
|