Լաուրա Բիլգերի (Laura Bilgeri, հուլիսի 12, 1995(1995-07-12)[1], Վիեննա, Ավստրիա[1][2]), ավստրիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 2017 թվականին էկրան բարձրացած «Վերհուշը» («The Recall») գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմում իր տպավորիչ դերակատարման շնորհիվ[3][4]։
Դերասանուհի Բեատրիս Բիլգերիի և երաժիշտ Ռեյնոլդ Բիլգերիի դուստրն է։
Լաուրան ծնվել է Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում[5] and grew up in Vorarlberg[6]: Սովորել է Դոռնբիռն-Վեթցենեգ (Dornbirn- Watzenegg) տարրական, ապա՝ Բերգանց քաղաքում գործող Սակրե Կյոր Ռիդենբուրգ (Sacré Coeur Riedenburg) վանական դպրոցում, որից հետո մեկնել է գերմանական Մյունխեն քաղաքը՝ դերասանական արվեստ և երգեցողություն ուսանելու Abraxas երաժշտական ակադեմիայում[7][8]։
Կինոյում նրա առաջնելույթը եղել է 2010 թվականին՝ «Երկնքի շունչը» («The Breath of Heaven») ֆիլմում[9]։ 2014 թվականին տասնիննամյա դերասանուհին մեկնել է Լոս Անջելես, որտեղ մեկ տարի անց նկարահանվել է «Թոբին ճամբար է գնում» («Toby Goes To Camp») ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում։ 2016 թվականին[10] «Վերհուշը» կինոնկարում հանդես է եկել Աննիի դերի տպավորիչ կատարմամբ[11]։ Դերասանական աշխատանքին զուգահեռ՝ Լաուրա Բիլգերին հաջող կարիերա է անում նաև որպես մոդել։