Լաուրա Քամհուբեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1999[1] (25 տարեկան) Amaliendorf-Aalfang, Gmünd District, Ստորին Ավստրիա |
Երկիր | Ավստրիա |
Ժանրեր | ժողովրդական երաժշտություն և փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | laurakamhuber.at |
Laura Kamhuber Վիքիպահեստում |
Լաուրա Քամհուբեր (գերմաներեն՝ Laura Kamhuber. օգոստոսի 8, 1999[1], Amaliendorf-Aalfang, Gmünd District, Ստորին Ավստրիա), ավստրիացի երգչուհի։ Ուիթնի Հյուսթոնի « I Will Always Love You » երգի նրա կատարումը, որը տեսագրվել է 2013 թվականին, երբ 13-ամյա Լաուրան մասնակցում էր The Voice Kids-ի գերմանական տարբերակին, ավստրիացի արտիստների կատարումների յություբյան ամենաշատ դիտված տեսանյութն է։ Նա երեք ալբոմ է ձայնագրել։
Քամհուբերը մանկուց սիրել է երգել[2] և իր առաջին հրապարակային երգեցողությամբ հանդես է եկել երեք տարեկան հասակում՝ իր մեծ տատի ծերանոցում[3]։
Տասը տարեկանից նա վոկալ է սովորել Հայդենռայխշտայնի երաժշտական դպրոցում[4]։ 2010 թվականի ապրիլին՝ դեռ տասը տարեկան, մասնակցել է NÖN Talent Contest մրցույթի քասթինգին։ «Դա իմ առաջին բեմական ելույթն էր,- հիշում է նա,- և ես շատ էի նյարդայնանում»[5]։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը[6]։ Ավելի ուշ՝ 2010 թվականի վերջին, մասնակցել է ավստրիական մանկական տաղանդների ամենամյա հեռուստատեսային շոուին՝ Kiddy Contest -ին[7], որտեղ հասել է եզրափակիչ[8] և զբաղեցրեց երրորդ տեղը[9]։ Այդ ժամանակվանից նա պարբերաբար երգի դասերի է հաճախել և հաճախ երգել փոքր ու միջին մասշտաբի համերգների ժամանակ[10]։
2012 թվականին՝ մի դրամահավաքի ժամանակ, նա բարեգործական համերգին առաջին անգամ կատարել է ժողովրդական երգ և պարզել, որ սիրում է այդ ժանրը[10]։ Այդ նույն տարում կիսաեզրափակիչ է դուրս եկել տաղանդների ավստրիական մեկ այլ շոուում՝ Die große Chance on ORF-ում[11][12]։ 13-ամյա Լաուրան այդ մրցույթի ամենակրտսեր մասնակիցն էր[12]։ 2013 թվականին նա մասնակցել է The Voice Kids-ի գերմանական թողարկմանը, որտեղ հասել է մարտերի (կամ նոկաուտ ռաունդների) փուլ[10][13]։ Ուիթնի Հյուսթոնի « I Will Always Love You » երգի նրա կատարումը կույր լսումների ժամանակ հավաքել է ավելի քան 210 միլիոն դիտում (2021 թվականի փետրվարի դրությամբ) YouTube--ում[14] և հանդիսանում է ավստրիացի արտիստների կատարումների յություբյան ամենաշատ դիտված տեսանյութը[10] (նրա կատարուման ժամանակ բոլոր երեք դատավորները շրջվեցին, և նա որոշեց լինել Լենա Մեյեր-Լանդրուտի թիմում:)[15][16]
The Voice Kids- ի շնորհիվ նա հայտնվեց երաժշտական արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող մարդկանց տեսադաշտում, և նրա շուրջ կազմավորվեց պրոդյուսերական թիմ։ Ուվե Ալթենռիդը (կոմպոզիտոր) և Փիթեր և Գաբի Ուեսլիները (բառերի հեղինակներ) գրեցին առաջին երգը՝ «Wer Ordnung hält (...ist nur zu faul zum Suchen)»-ը՝ հատուկ նրա համար։ Դրան հաջորդեց ձայնագրման պայմանագրի կնքումը Tyrolis Music-ի հետ[10]։ Նույն թվականին Էնդի Բորգը նրան հրավիրեց երգելու ավստրիական ժողովրդական երաժշտության «Musikantenstadl» հեռուստաշոուում։
2014 թվականի հունվարի 2-ին Լաուրան թողարկեց իր դեբյուտային Wie guat, dass ia Madl bin ալբոմը[17], որը պարունակում է 12 ժողովրդական երգեր[4]։
2015/2016 եթերաշրջանում «Stay Tonight» երգով նա ընդգրկվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթի Ավստրիայի ազգային ընտրության եզրափակչում ֆեյսբուքի (առցանց) ընտրության կարճ ցուցակում վիլայարտի տեղի համար[18]։
2016 թվականի դեկտեմբերին նա թողարկեց իր երկրորդ սինգլը՝ «Wunder» վերնագրով[10]։
Նա 2017 թվականի սկզբին նշանակվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ոսկե ժապավեն» արշավի երիտասարդ դեսպան Ավստրիայում / youth ambassador for the UNESCO Club Austria's Gold Ribbon Campaign "Warriors and Angels"[10][19][20] 2017 թվականի վերջին թողարկեց իր երրորդ՝ «Träume» ալբոմը, որի պրոդյուսերն է Դեյվիդ Ռիթը[21][22][23]։ Ալբոմը պարունակում է տարբեր ոճերի երգեր՝ փոփ երաժշտությունից մինչև քանթրի և հոգևոր բալլադներ[24]։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Laura Kamhuber sings "I Will Always Love You" during her blind audition for The Voice Kids Germany in 2013 (YouTube) |
Սա Լաուրայի դեբյուտային ալբոմն է, ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Tyrolis լեյբլի կողմից և ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Wie guat, dass i a Madl bin» | 3.02 |
2. | «Wer Ordnung hält (...ist nur zu faul zum Suchen)» | 2.30 |
3. | «Wann wird der Summa kumma?» | 2.23 |
4. | «Nix geg'n die guate alte Zeit» | 3.42 |
5. | «Mei, is des peinlich» | 2.43 |
6. | «Das La-la-la-la-Lied» | 3.20 |
7. | «So ist's (...da kannst nix machen)» | 2.36 |
8. | «Aber schee is es scho» | 3.26 |
9. | «I steh auf Tracht» | 2.49 |
10. | «Englisch, Mathe, Deutsch» | 3.12 |
11. | «Schlafen kann i später no» | 3.13 |
12. | «I bin und bleib a Sängerin» | 3.04 |
Այս մինի ալբոմը, որը նույնպես ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Tyrolis լեյբլի կողմից, ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Ich glaube noch an Wunder» | 03:44 |
2. | «Immer wenn ich Schuhe seh'» | 03:00 |
3. | «Sonntag im Bett» | 03:23 |
4. | «Richtige im Lotto» | 03:17 |
5. | «Aber schee is es scho» | 03:25 |
Այս ալբոմը ձայնագրվել ու թողարկվել է ավստրիական Ritt Sound LC 2880 լեյբլի կողմից և ամփոփում է հետևյալ կոմպոզիցիաները.
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Wir Frauen haben’s schwer» | 3.09 |
2. | «Freunde für’s Leben (Morning has broken)» | 3.15 |
3. | «Eine Lady werd‘ ich nie» | 3.15 |
4. | «Immer wenn ich Schuhe seh‘» | 3.00 |
5. | «Meine kleinen Schwächen» | 3.24 |
6. | «Sonntag im Bett» | 3.23 |
7. | «Träume nicht dein Leben» | 2.59 |
8. | «6 Richtige im Lotto» | 3.17 |
9. | «Alles und noch mehr» | 3.37 |
10. | «Wie im Flug» | 3.34 |
11. | «Liebeskummer» | 2.58 |
12. | «Auch and‘re Mütter haben fesche Söhne» | 3.01 |
13. | «Ich glaube noch an Wunder» | 3.44 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Քամհուբեր» հոդվածին։ |
|