Լաուրինաս Ստուոկա Գուցյավիչյուս (լիտ.՝ Laurynas Stuoka-Gucevičius, լեհ.՝ Wawrzyniec Gucewicz, օգոստոսի 5, 1753(1753-08-05)[1], Միգոնիս, Vilkamirsky povet, Vilnius Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա - դեկտեմբերի 10 (21), 1798[2], Վիլնյուս, Ռուսական կայսրություն[2]), լիտվացի ճարտարապետ։
Սովորել է Վիլնյուսի համալսարանում (1773 թվականից), Հռոմում (1776-1777 թվականներ), Փարիզում (1778-1780 թվականներ)։ 1793-1794 թվականներին և 1797-1798 թվականներին՝ Վիլնյուսի Գլխավոր դպրոցի պրոֆեսոր։ Կոստյուշկոյի ղեկավարած ապստամբության մասնակից։ Ստեղծագործել է կլասիցիզմի ոճով։ Ստուոկա Գուցյավիձյուսի գործերին բնորոշ է կոմպոզիցիոն լուծումների և մոնումենտալ ձևերի խստությունը (Վիլնյուսում՝ կաթողիկե տաճարը, 1777-1801 թվականներ, այժմ՝ Պատկերասրահ, ռատուշան, 1786-1799 թվականներ, այժմ՝ Գեղարվեստի թանգարան, Վերկյայի պալատական անսամբլի նախագիծը (1780 թվականից հետո, իրականացվել է մասամբ))։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 163)։
|