Լաուրիս Ռեյնիկս

Լաուրիս Ռեյնիկս
Բնօրինակ անունլատիշ․՝ Lauris Reiniks
Ծնվել էհուլիսի 11, 1979(1979-07-11) (45 տարեկան)
Դոբելե, Dobele District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Լատվիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, դերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլMicrophone Records
ԿրթությունԼատվիայի համալսարան
Կայքlaurisreiniks.com
 Lauris Reiniks Վիքիպահեստում

Լաուրիս Ռեյնիկս (լատիշերեն՝ Lauris Reiniks, հուլիսի 11, 1979(1979-07-11), Դոբելե, Dobele District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի փոփ երգիչ, երգերի հեղինակ, հեռուստաաստղ, դերասան։ Ավարտել է Ելգավայի երաժշտական քոլեջը, սովորել է Լատվիայի համալսարանում (չի ավարտել), դերասանական արվեստի հմտություններին տիրապետել Լոս Անջելեսում։ Արդեն թողարկել է ութ սոլո ալբոմ 11 լեզվով, որպես երգահան և ձայնագրվող արտիստ արժանացել է քսանից ավելի լատվիական ազգային մրցանակների, միջազգային ճանաչման հասել մերձբալթյան հանրապետություններում։ Լաուրիսը «Պար աստղերի հետ» հեռուստաշոուի լատվիական տարբերակի առաջին տարեշրջանի հաղթողն է։ Նրա երաժշտական տեսաձայնագրությունների յություբյան միլիոնավոր դիտումները նրան արժանացրել են Լատվիայում «Յություբի արքա» ոչ պաշտոնական կոչման[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրիս Ռեյնիկսը ծնվել է լատվիական Դոբելե քաղաքում, հանրապետությունում ճանաչված երաժիշտների ընտանիքում։ Պատանեկան հասակից որպես մենակատար հանդես է եկել իր հոր ղեկավարած «AURI» երաժշտախմբի կազմում։ Երբ տասնիննամյա պատանի էր, նրա ձիրքերը նկատեցին ու գնահատեցին լատվիական հեռուստատեսությունում և հրավիրեցին վարելու «Nošu Spēles» («Նոտաների խաղեր») հեռուստահաղորդումը, որի շնորհիվ ծանոթացավ ու մտերմացավ անվանի երգահան Ռայմոնդ Պաուլսի հետ Վերջինս Լաուրիսին առաջարկեց համագործակցել, մի քանի երգ գրեց նրա համար։ Բայց մի տարի անց Ռեյնիկսը որոշեց հենց ինքը երգեր գրել։ 2000 թվականին ձայնագրման լատվիական ընկերություններից մեկը պայմանագիր կնքեց նրա հետ. այդպես դրվեց նրա՝ որպես երգչի կարիերայի հիմքը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայում Լաուրիս Ռեյնիկսի ստեղծագործություններից առավել սիրված են "Sirds Sadeg Neparasti", "Es Neesmu Neprātīgs", "Tik Balti", "Es Tev Apmulsis", "Tev Šodien Vienalga", "Es Esmu Tev Dzīslās" երգերը (հիթային տարբերակը կատարում է քրոջ՝ Ռութայի հետ), "Pasakā"-ն (Այա Անդրեևայի՝ Այշայի հետ) և 2010 թվականին բալթյան երկրներում լայն տարածում գտած "Es skrienu" («Վազում եմ») երգը։ Նրա լատիշերեն շատ երգերի տեքստերի հեղինակը Մարտինշ Ֆրեյմանիսն է։ Իսկ անգլերեն տեքստերը կամ ինքն է գրում, կամ նիդերլանդցի Էդվարդ վան դե Վենդելը և ամերիկացի Գորդոն Պոգոդան։ Լատիշերեն երգերից շատերն ունեն լիտվերեն ու էստոներեն տարբերակներ, որոնք նույնպես Լաուրիսն ինքն է կատարում։ Էստոներեն տեքստերը նա գրում է էստոնացի բանաստեղծ, թարգմանիչ Լեելո Թունգալի, լիտվերեն տեքստերը՝ Յուստինաս Յանկևիչյուսի կամ Դեյվիդաս Զվոնկուսի հետ, որոնք Լիտվայում ճանաչված բանաստեղծներ ու արտիստներ են։

  • Լաուրիս Ռեյնիկսը երեք անգամ արժանացել է Universality Prize մրցանակի, որը շնորհում է լատվիական AKKA/LAA ընկերությունը այն երգերի համար, որոնք առավել հաճախ են հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։
  • Կոկա-Կոլա-ի գովազդները Լատվիայում հնչել են նրա ձայնով։
  • 2003 թվականին նրա թողարկած Lidot savādāk ալբոմը «ոսկե» հավաստագիր է ստացել (վաճառվել է 8000 օրինակ)։
  • Լաուրիսն արժանացել է «Լատվիայի ազգային մեգաաստղ 2004» տիտղոսին։
  • 2009 թվականին Լատվիայի փոփ երաժիշտների՝ հեղինակավոր մասնագետների կողմից կազմված լավագույն յոթնյակում Լաուրիս Ռեյնիկսին հատկացվել է երկրորդ տեղը՝ Եվրատեսիլի երգի մրցույթում երրորդ մրցանակ շահած «Բրեյնսթորմ» երաժշտախմբից հետո։
  • 2010 թվականին թողարկած Es skrienu ալբոմը լատվիական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույն փոփ ալբոմը, իսկ Es skrienu երգը՝ հանրապետությունում 2010 թվականին ամենաշատ վաճառված երգը[2][3]։ Այդ երգը դարձել է ազգային հիթ, թարգմանվել ու կատարվել ութ լեզվով[4] , դարձել հիթ մերձբալթյան երեք հանրապետությունների ռադիոչարթերում ու պարի ակումբներում։ Իսկ երգի գերմաներեն տարբերակը՝ "Ich renne"-ն թողարկվել է EMI-ի կողմից՝ ընդգրկվելով մի շարք հավաքածուներում[5][6][7][8]։ Բացի այդ, "Es skrienu"-ի յություբյան տեսաձայնագրությունը երկու ամսից էլ պակաս ժամանակամիջոցում մեկ միլիոնից ավելի դիտում է ունեցել և հեղինակին այդ տեսակետից դարձրել ռեկորդակիր ոչ միայն Լատվիայում, այլև ամբողջ Մերձբալթիկայում[9][10][11][12], 2011 թվականին էլ տարվա երգ ճանաչվել ու հատուկ մրցանակ շահել TV3 Lithuania -ի "Vaikų Balsas 2011" շոուում։
  • 2011 թվականի հունիսի 1-ին Լաուրիս Ռեյնիկսը իր առաջին ալբոմն է թողարկել Լիտվայում՝ "Aš bėgu" խորագրով։ Դա լատվիական մրցանակակիր "Es skrienu" -ի ադապտացիան էր՝ համալրված հեղինակի մեծ ժողովրդականություն վայելող այլ երգերի ձայնագրություններով[13]։ Մեկ ամիս անց թողարկել է այդ ալբոմի էստոներեն տարբերակը՝ "Ma jooksen"-ը[14]։
  • 2011 թվականի սեպտեմբերին "Es skrienu" ալբոմին շնորհվել է «ոսկե» հավաստագիր (միայն Լատվիայում արդեն վաճառվել էր դրա ձայնագրությամբ 5 հազարից ավելի խտասկավառակ)[15]։
  • 2012 թվականի փետրվարին լատվիական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունում "Es skrienu" երգը 2011 թվականի արդյունքներով շահել է «Տարվա ռադիոհիթ» մրցանակը[16]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Planet 42 (2002)
  • Lidot savādāk (2003)
  • Tik balti (2003)
  • Never Look Back (with F.L.Y.) (2003)
  • Debesskrāpju spīts (2005)
  • Nakts veikalā (2007)
  • Es skrienu (2010)
  • Aš bėgu (2011)
  • Ma jooksen (2011)
  • Վազում եմ (2011)
  • Correrò da te (2011)
  • Ich renne (2011)
  • I Will Run (2011)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «LAURIS REINIKS (2003) TRIUMPHS IN BALTICS» (հունարեն). Oikotimes.Com. 2011 թ․ հունիսի 15. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  2. «Lau, ris Reiniks». Laurisreiniks.lv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  3. «Lauris Reiniks». Laurisreiniks.lv. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  4. «Haber - Lauris Reiniks'ten Türkçe şarkı!». Pal Station 106. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  5. EMI Music Germany (2012 թ․ հունիսի 25). «VARIOUS EMM // Popschlager Hitmix Folge 2 +++ EMI Music». Emimusic.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  6. EMI Music Germany (2012 թ․ մարտի 23). «VARIOUS EMM // WDR4 - Rhythmus der Nacht Vol. 9 +++ EMI Music». Virginmusic.de. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  7. Spectre Media. «Lauris Reiniks - Ich renne». Spectre-media.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  8. «Deutscher Disco Fox 2012/2». Zyx.de. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  9. «Lauris Reiniks». Laurisreiniks.lv. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  10. «Lauris Reinikis pasiekė savotišką Baltijos šalių rekordą (video) | Zmones.lt». 15min.lt. 2010 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  11. TVNET. «TVNET :: Latvijā - Laura Reinika video uzstāda Baltijas rekordu». Tvnet.lv. Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  12. «E24.ee - firmateated». Uudisvoog.postimees.ee. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  13. «LAURIS REINIKS - Aš Bėgu | Prior». Prior.lt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  14. «E-pood». Cdonline.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  15. «Microphone Records». Micrec.lv. 2011 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  16. «Lauris Reiniks Wins Radio Hit of The Year at Latvian Music Awards». Laurisreiniks.lv. 2015 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրիս Ռեյնիկս» հոդվածին։