Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | ապրիլի 26, 1989 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Conference of Rectors of Spanish Universities?[2], ORCID[3] և Spanish Association of University Presses?[4] |
Երկիր | Իսպանիա[5] |
Տեղագրություն | Լաս Պալմաս և Լաս Պալմաս |
Կայք | ulpgc.es(իսպ.) և english.ulpgc.es(անգլ.) |
University of Las Palmas de Gran Canaria Վիքիպահեստում |
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան (իսպ.՝ Universidad de Las Palmas de Gran Canaria, ULPGC ) գտնվում է Կանարյան կղզիների Լաս Պալմաս դե Գրան Կանարիա մայրաքաղաքում։
Համալսարանն ունի հինգ համալիր շինություններ․ չորսը Կանարյան կղզիներում (Տաֆիրա, Օբելիսկո, Սան-Կրիստոբալ, Մոնտանյա-Կարդոնես) և մեկը Լանսարոտե կղզում։ Այս հինգ շինություններից ամենամեծը Տաֆիրան է։
Համալսարանը բացվել է 1989 թվականին, բազմաթիվ Կանարյան կղզիների բնակիչների խնդրանքով։ Նույն թվականին «Բուհերի վերակազմավորման մասին օրենք» -ի համաձայն համալսարանին է միավորվել նախկին Պոլիտեխնիկական համալսարանի կրթական կենտրոններ ՝ կենտրոնացված ճարտարագիտական մասնագիտությունների բաժիններով (այդ թվում ՝ արդյունաբերական, քաղաքացիական, էլեկտրոնիկայի, համակարգչային) և հարևան Սան Կրիստոբալ դե լա Լագունայի համալսարան կենտրոնները։
Համալսարանն առաջարկում է 55 մասնագիտական բաժիններ ` 24 հազար ուսանողների համար[6]։
Մասնագիտությունները հիմնականում տեխնիկական և ինժեներական են ՝ քաղաքացիական ճարտարագիտություն, ճարտարապետություն, ծրագրային ապահովում, սակայն համալսարանն առաջարկում է նաև առողջապահության բնագավառի բաժիններ ՝ բժշկություն, մանկաբուժություն և անասնաբուժություն, հումանիտար բաժիններ ՝ պատմություն, իրավագիտություն, սոցիալական գիտություններ։ '
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանն Իսպանիայի առաջին բուհերից մեկն է, որն ունի «Ծովային գիտություն» բաժին։
«El Mundo» թերթի սոցիալական հարցման համաձայն, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանն Իսպանիայի 48 պետական համալսարանների շարքում իր հեղինակաությամբ զբաղեցնում է 34-րդ տեղը[7].։
Զբոսաշրջության և կայուն զարգացման համալսարանական ինստիտուտը Եվրոպայում առաջիններից մեկն է (http://tides.es), իսկ զբոսաշրջության բնագավառում հետազոտության և զարգացման ոլորտում այն աշխարհի 30 լավագույնների շարքում է[9]։
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանը 5-րդ համալսարանն է Եվրոպայում և 1-ն Իսպանիայում ՝ հյուրընկալության ոլորտի հետազոտության գիտական արդյունավետությամբ։
Տուրիզմի ուսուցման մասնագիտական պատրաստության և հյուրընկալության ոլորտում համալսարանն ուսումնասիրում և կարևորում է կոնկրետ հետազոտական թեմաներ ՝ «Մարքեթինգի և կառավարման դերը», զբաղեցնում է 2-րդ տեղն աշխարհում (4 համալսարանների մեջ) և «Իմիջ եւ բրենդ» ՝ 4-րդն աշխարհում[9]։
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանը համարվում է միջազգային կոնֆերանսների հյուրընկալ կենտրոնը կամ համակազմակերպիչը․
2005 թվականին այս համալսարանը հյուրընկալել է MoodleMoot Իսպանիայի գիտաժողովներին[10]։
Շատ համալսարաններ հետևել են Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանի առցանց ուսման օրինակին[11]։
Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանի ուսանողների մեծ մասը որոշում են իրենց ուսումն ավարտելուց հետո մնալ Կանարյան կղզիներում։ Նրանցից շատերը Erasmus կրթաթոշակի համար են դիմում, վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով արտասահմանում սովորելու համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարան» հոդվածին։ |
|