Լասսե Էրիկ Պյոուստի ֆիններեն՝ Lasse Pöysti | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Սորտավալա, Ֆինլանդիա[2][3] |
Մահացել է | ապրիլի 5, 2019[3][4] (92 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի[5] |
Կրթություն | Helsinki Normal Lyceum? |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մասնագիտացում | դերասան, գրող, թատրոնի դերասան, սցենարիստ, ռեժիսոր, թատրոնի տնօրեն և կինոռեժիսոր |
Ամուսին | Birgitta Ulfsson?[6] |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0702554 |
Լասսե Էրիկ Պյոուստի (հունվարի 24, 1927[1][2][3][…], Սորտավալա, Ֆինլանդիա[2][3] - ապրիլի 5, 2019[3][4], Հելսինկի[5]), ֆինացի թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր և սցենարիստ՝ պարգևադրված Ֆինլանդիայի արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ «Pro Finlandia» (1969) մեդալով։
Ծնվել է 1927 թվականի հունվարի 24-ին, Սորտվալա քաղաքում և եղել է ընտանիքի երրորդ երեխան էր։ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1939-1940 թվականներ) ընտանիքը տարհանվել է երկրի ներսում։
13 տարեկանում նա իր դեբյուտը կատարեց Օլիի դերում «Սուոմինեն ընտանիքը» ֆիլմում, որը տղային Ֆինլանդիայում հայտնի դարձրեց։ 1942 թվականից 1945 թվականը նկարահանվեցին ևս չորս ֆիլմ Սուոմինենների ընտանիքի մասին, և նկարվեց ռադիոսերիալ, իսկ երիտասարդ դերասանը ունեցավ ժամանակավոր աշխատանք Ֆիննական պետական թատրոնում։
1945 թվականին ավարտեց գիմնազիան և ընդունեց Հելսինական համալսարան, բայց թողեց կրթությունը դերասանի կարիերայի համար։ Հետաքրքրվել է ֆրանսերենով և 1950 թվականին կրթաթոշակ է ստացել Փարիզում սովորելու համար։
1952 թվականին ամուսնացել է դերասանուհի Բիրգիտտա Ուլֆսոնի հետ։
1981-1985 թվականը աշխատել է Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնի տնօրեն։ Վերադառնալով Ֆինլանդիա՝ շարունակեց նկարահանվել ֆիլմերում՝ զուգահեռ աշխատելով Հելսինկիի քաղաքային թատրոնում և Շվեդական թատրոնում։ 1991 թվականին տեղափոխվեց Փարիզ։
Վերջին տարիներին ապելով Հելսինկիի Լաուտասաարի կղզում՝ խաղացել է Հելսինկիի քաղաքային թատրոնում «Քառյակ» պիեսում, որը ցուցադրվում է 2002 թվականից մինչև ֆուլ հաուս, ինչպես նաև դեր է խաղացել Բենգտ Ահլֆորսի «Մարդը, ով հրաժարվում է օգտվել վերելակից» անհատական շոուում, որը գրվել է հատուկ նրա համար։
Մահացել է 2019 թվականին ապրիլի 5-ին[8]։