Լավ օր չինարեն՝ 好极了 | |
---|---|
Տեսակ | կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Լյու Ցզյան |
Սցենարիստ | Լյու Ցզյան |
Երաժշտություն | Դևիդ Լյանգ |
Երկիր | Չինաստան |
Լեզու | հյուսիսային չինարեն և Մանդարին |
Դիստրիբյուտոր | Cirko Film[1] |
Տևողություն | 75 րոպե |
Թվական | փետրվարի 17, 2017 և դեկտեմբերի 14, 2017[1] |
«Լավ օր» (չինարեն՝ 好极了), չինական անիմացիոն սև կատակերգություն, ռեժիսորը Լյու Ցզյանն է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 17-ին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն ներկայացվել է հիմնական մրցույթում[2]։
Ֆիլմը պատմում է մեկ միլիոն յուանով լի պայուսակի մասին, որին հետապնդում էին վարորդը, մաֆիայի պարագլուխը, վերջինիս կնոջ հետ սեռական հարաբերություններ ունեցած կոնյունկտուրային նկարիչը, ճաշարանի տիրուհին, վարձու մարդասպանները, մոտոցիկլիստները և մանր բիզնեսմենները։
Դերակատար | Դեր |
---|---|
Յանհդ Սիմինգ | քեռի Լյու |
Ցաո Կաո | Դեղին աչք |
Մա Սյաոֆեն | Բարակ կաշի |
Չժու Չանլոնգ | Սյաո Չժան |
Ցաո Կայ | Լաո Ժաո |
Չժեն Ի | երկրորդ քույր |
Մրցանակների և առաջադրումների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Կինոմրցանակ | Արարողության ամսաթիվ | Տեսակ | Առաջադրում(ներ) | Արդյունք | Ծանոթագրություն |
Բեռլինի միջազգային կինոփառատոն | 2017 թվական փետրվարի 18 | «Ոսկե արջ» | «Լավ օր» | Առաջադրված | [3][4] |
«Լավ օր» ֆիլմի, որն ուներ միջազգային «Have a Nice Day» անունը, համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 17-ին Բեռլինի կինոփառատոնում։ Այն երկրորդ անիմացիոն կինոնկարն է, որ մասնակցել է Բեռլինալեի հիմնական մրցույթին, ինչպես նաև Չինաստանի պատմության մեջ երկրորդ անկախ լիամետրաժ մուլտֆիլմն էր (առաջինը «Փիրսինգ 1» մուլտֆիլմն էր, որը նկարել է «Լավ օր» մուլտֆիլմի ռեժիսոր Լյու Ցզյանեմը)[2]։
|