«Լավագույն ընկերներ՝ ընդմիշտ» (անգլ.՝ «Best friends forever» կամ «BFF»), արտահայտություն, որը նկարագրում է մտերիմ ընկերությունը։
«Լավագույն ընկերներ՝ ընդմիշտ» (BFF) հասկացությունն օգտագործվում է մեկին որպես լավագույն կամ մտերիմ ընկեր նշելու համար[1]։ Այն բնութագրվում է վստահությամբ և մշտականությամբ, անկախ այն բանից, թե քանի անգամ է ձեր կյանքում փոխվել ընկերության նշանակությունը[2]։ Այսպիսի լավագույն ընկերները սովորաբար սերտ շփման մեջ են և ունեն ընդհանուր փորձ, օրինակ, հաճախում են նույն դպրոցը կամ կիսում են երաժշտական ճաշակները։ Որպես «BFF» նկարագրված հարաբերությունները տարածված են միջնակարգ և ավագ դպրոցներում և հաճախ վատթարանում են, երբ ընկերները քոլեջ են ընդունվում[3]։ «Լավագույն ընկերներ՝ ընդմիշտ» (BFF) տերմինը միշտ չէ բացառիկություն նշանակում։ Կախված այդ հասկացության անհատական մեկնաբանությունից կամ փիլիսոփայությունից, մարդը կարող է միաժամանակ ունենալ ոչ ավելի, քան մեկ լավագույն ընկեր[4]։
Թեև «լավագույն ընկեր» ունենալու կամ լինելու հայեցակարգը կախված չէ տարիքից, BFF հապավումն արդեն ժողովրդականացվել է որպես ընկերներին դրական զգացմունքներն արտահայտելու արագ միջոց և հաճախ կիրառվում է տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս[4]։
2010 թվականի սեպտեմբերի 16-ին «BFF» հապավումն ավելացվել է Օքսֆորդի ամերիկյան բառարանի մեջ[5]։ Օքսֆորդի անգլերեն բառարանը գրանցել է BFF-ի օգտագործումը 1987 թվականին[6]։
Ֆրանսիայում անցկացված հարցման համաձայն, BFF ընկերությունը մի հասկացություն է, որը որոշակի տեղ է զբաղեցնում սոցիալական ցանցերում[7]։ Այս արժեքը հուսադրող է, հատկապես միլլենիալ սերնդի ներկայացուցիչների համար, որոնք հաճախ բաժանվում են։ Այն նաև սոցիալական հաջողության և հավասարակշռված կյանքի նշան է։
2003 թվականին Մեծ Բրիտանիայում անցկացված ընկերության վերաբերյալ լայնածավալ հարցումը ցույց է տվել, որ միջին հաշվով մարդիկ ինը մտերիմ ընկերներ են ունեցել[2]։ Տարրական և միջնակարգ դպրոցներում լավագույն ընկերությունը հաճախ տևում է ավելի քիչ, քան մեկ լրիվ ուսումնական տարին[8]։
Բարբարա Դելինսկին նկարագրել է BFF-ն որպես «մեկը, որին դուք պետք չէ ամեն օր տեսնեք, որպեսզի շփվեք նրա հետ, ով սիրում է ձեզ անկախ այն հանգամանքից, թե հաճախ եք դուք շփվում, թե ոչ, ով ամեն ինչ կթողնի և հաջորդ երթաշրջանին կնստի, եթե դուք նրա կարիքն ունենաք։ Նրան չի մտահոգում, թե որտեղ և ինչ է նա ուտում, երբ նա ձեր հետ է»[9]։
«Ընկերներ» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 25-րդ սերիայում Լիզա Կուդրոուի կերպարը՝ Ֆիբի Բուֆեյը, օգտագործում է այս հասկացությունը։
Մայքլ Սքոթն այս հապավումն օգտագործում է 2005 թվականին՝ «Օֆիս» հեռուստասերիալի 2-րդ սերիայում։
«Փերիս Հիլթոնն իմ նոր լավագույն ընկերն է» (անգլ.՝ Paris Hilton's My New BFF) մրցութային ռեալիթի հեռուստաշոուում, որը նաև հայտնի է որպես «Իմ նոր լավագույն ընկեր» (անգլ.՝ My New BFF), Փերիս Հիլթոնն իր համար նոր լավագույն ընկեր է փնտրում։
2012 թվականի ապրիլի 4-ից մինչև հունիսի 1 NBC-ով մեկնարկել է ամերիկյան՝ «Լավագույն ընկերներ՝ ընդմիշտ» (անգլ.՝ Best Friends Forever) կատակերգական հեռուստասերիալը[10]։
2009 թվականին MySpace սոցիալական ցանցը մեկնարկել է «BFF» անվանմամբ առցանց խաղաշոուն, որը ստուգում էր, թե որքան լավ են լավագույն ընկերները ճանաչում իրար[11]։
«Հարավային այգի» մուլտսերիալի «Լավագույն ընկերներ՝ ընդմիշտ» (անգլ.՝ Best Friends Forever) սերիան եթեր է հեռարձակվել 2005 թվականին մարտի 30-ին։ Այն հիմնվել է Թերի Շայվոյի գործի վրա։
Կոկա-Կոլա ընկերությունն օգտագործել է այս արտահայտությունն իր որոշ ապրանքների վրա։ Դրանց որոշ բանկաների և շշերի գրված է՝ «Բաժանիր դիետիկ կոլան քո լավագույն ընկերոջ հետ» (անգլ.՝ Share a Diet Coke with your BFF)[12]։