Լավեռնա (լատին․՝ Laverna՝ ծագած latere բայից կամ levator՝ «գող» բառից), շահի հռոմեական աստվածուհի, որը համարվում էր նաև գողերի հովանավոր։ Սկզբնապես, ըստ երևույթին եղել է գիշերային խավարի աստվածուհի[1]։ Լավեռնային էր նվիրված մի պուրակ Հռոմի մերձակայքում, որի մոտ գտնվում էին Լավեռնյան դարպասները և զոհասեղան։ Լավեռնայի անվան հիշատակումներ հանդիպում են դեռևս էտրուսկյան դամբարաններում։ Լավեռնային զոհաբերություններ կատարել կարելի էր միայն ձախ ձեռքով։ Աստվածության պաշտամունքը տարածված էր նաև հռոմեական Իտալիայում։ Նրա անունն է կրում այժմ նաև Լավերնա (2103) աստերոիդը։
- Georg Wissowa։ Laverna. In։ Wilhelm Heinrich Roscher։ Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. Bd. II 2 (1894-97), Sp. 1917—1918։
- Kurt Latte։ Römische Religionsgeschichte, München 1967, S. 139։
- Michael Jordon, Encyclopedia of Gods, Kyle Cathie Limited, 2002։
- ↑ Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 107
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Հին հռոմեական դիցաբանություն |
---|
| Քրմեր | | |
---|
| Հավատալիքներ և ծեսեր | |
---|
| Գլխավոր աստվածներ | |
---|
| Այլ աստվածներ, աստվածություններ և ոգիներ | |
---|
| Անձնավորում | |
---|
|