Բնակավայր | ||
---|---|---|
Լատո | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Agios Nikolaos Municipality? | |
Պաշտոնական կայք | odysseus.culture.gr/h/3/eh351.jsp?obj_id=2444 | |
| ||
Լատո (հին հունարեն՝ Λατώ), Կրետեի հին դորիական քաղաք։ Քաղաքի փլատակները տեղադրված են Կրիցա գյուղից 3 կմ հեռավորության վրա։
Կա ենթադրություն, որ քաղաքն անվանվել է ի պատիվ Լետո աստվածուհու (դորիերեն՝ Լատո)[1]։
Քաղաքն իրենից ներկայացնում էր դորիական քաղաք-պետություն, որը տեղակայված էր պաշտպանության համար հարմար տեղանքում, Միրաբելլո ծովածոցի հարևանությամբ, երկու գագաթների միջև, որոնցից յուրաքանչյուրի վրա եղել է քաղաքի ակրոպոլիսը։ Աշտարակները և երկու ակրոպոլիսները պաշտպանում էին քաղաքը։ Հավանաբար, Լատոն գոյություն է ունեցել մինչ դորիացիների գալը, չնայած ավերակները թվագրվում են դորիական ժամանակաշրջանին։
Այն Կրետեի ամենահզոր քաղաքներից մեկն է եղել։ Իր տարածքների ընդարձակման համար Լատոն հարևանների հետ մշտապես պատերազմել է։ Լատոյի տարածքում հատում էին իրենց մետաղադրամները[2], որոնց վրա պատկերված էր Իլիփիա աստվածուհին, որն առավել պաշտելի էր Լատոյում[1]։ Քաղաքն իր ծաղկմանն է հասել մ.թ.ա. V դարում։
Քաղաքն ավիրվեել է մ.թ.ա. մոտ 200 թվականին, բայց նրա նավահանգիստը, որը տեղակայված է ժամանակակից Այոս-Նիկոլաոս քաղաքի մոտակայքում, կիրառվել է դեռևս Հունաստանում՝ հռոմեական տիրապետության ժամանակներից։
Լատոյում 1900 թվականին պեղումներ է իրականացրել Ֆրանսիական հնագիտական ինստիտուտը։
Ալեքսանդր Մակեդոնացու ընկեր և ծովակալ Նեարխը ծագումով Լատոյից էր[1]։