Լարի Այգներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1927[1] |
Ծննդավայր | ԱՄՆ |
Վախճանվել է | փետրվարի 3, 1996[1] (68 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Լարի Այգներ (անգլ.՝ Larry Eigner, օգոստոսի 7, 1927[1], ԱՄՆ - փետրվարի 3, 1996[1]), նաև հայտնի որպես Լորենս Ջոել Այգներ[2], քսաներորդ դարի երկրորդ կեսի ամերիկացի բանաստեղծ, որը հանդիասանում է Բլեք Մաունթենի դպրոցի գլխավոր գործիչներից մեկը[3]։
Էիգերն ասոցացվում է Բլեք Մաունթենի բանաստեղծների հետ և ազդեցություն է ունեցել այդ ժամանակահատվածի բանաստեղծների վրա[4] ։ Կարևորելով Էյգների ազդեցությունը «Լեզվի դպրոց» պոեզայի վրա՝ նրա աշխատանքները հաճախ հայտնվել են «L=A=N=G=U=A=G=E» ամսագրում։ Առաջին անգամ նրա աշխատանքը այս ամսագրի առաջին էջում ցուցադրվել է 1978 թվականի փետրվարին։
1986 թվականին Ռոն Սիլիմանը իր լեզվական պոեզիայի ՝ «Ամերիկյան ծառ, Էյնին» հանրագիտարանը նվիրել է Էյնջերին[5]։ «Ամերիկյան ծառ» գրքի ներածության մեջ Սիլիմանը Էյգերին ներկայացնում է որպես բանաստեղծ, ով «հաղթահարել է Օլսոնի խոսքի վրա հիմնված պրոյեկտիվիստական պոետիկայի խնդրահարույց սահմանափակումները»[6]։ Էյներն ինքն էլ է նշել, որ իր պոեզիան ծագում է ոչ թե իր խոսքից, այլ «մտածողության» գործնթացից:
Իր կենդանության օրոք Էյգները գրել է տասնյակ գրքեր և բանաստեղծություններ։ Նա հրապարակել է դրանք ավելի քան 100 ամսագրերում և ժողովածուներում։ Չարլզ Բուկովսկին մի անգամ նրան անվանել է «ամենամեծ կենդանի բանաստեղծ»[7]։
Էիգերը ունեցել է լուրջ առողջական խնդիր։ Նա հաշմանդամացել է իր իսկ ծննդաբերության ժամանակ՝ բժշկական պինցետ գործիքի օգտագործման արդյունքում։ Էիգերը մեծացել է Մասաչուսեթս նահանգի Սվամփսկոտ քաղաքում: Չնայած իր թերություններին՝ Էյգների մայրը՝ Բեսին նրա կրթության ջատագովն է եղել։ Էյգները սկսել է բանաստեղծություններ գրել մոտ 8 տարեկանում։ Այդ բանաստեղծությունները նա նվիրել է իր մորն ու եղբորը՝ Ռիչարդին։ Նա հաճախել է միջնակարգ դպրոց Մասաչուսեթսի Հոսպիտալային դպրոցում և ավարտել է ավագ դպրոցը, ինչպես նաև որոշակի կուրսեր է անցնել Չիկագոյի համալսարանի հեռակա ուսուցման կարգում։ Էյգերի առաջին աշխատանքները լույս են տեսել 9 տարեկանում։ Էյգերը մեծացել է որպես արվեստագետ, այդ հանգամանքից ելնելով նա հաղթահարել է բազմաթիվ ֆիզիկական խնդիրներ և սահմանափակումներ, որպեսզի տիրապետի նյութական տեքստի ստեղծմանը։ Նա իր տպագրությունները ստեղծել է 1940 թվականին «թագավորական ձեռքով գրամեքենայի» օգնությամբ՝ օգտագործելով միայն աջ ցուցամատը և բթամատը[8]։
«Հետևելով Քամինգսի, Փաունդի և Ուիլյամսի ստեղծագործությունների փորձերից [...] Լարի Էյգների հասուն ստեղծագործությունը թերևս լավագույն (և ամենատարբեր) կատարումն է, որը մենք ունենք մինչ օրս պոեզիայում տարածության օգտագործման հետ կապված միտումների և հնարավորությունների մասին: Օլսոնի դաշտի միջոցով կոմպոզիցիայի տեսության շրջանակներում ստեղծվել է տեսություն՝ պոեզիայում տարածքի օգտագործման ու դրա հնարավորություններին վերաբերող միտումների և մասին»
Լարի Էյգերը հեղինակել է ավելի քան 40 գիրք, որոնցից են «Առողջ օդից» (1953), «Ուրիշ ժամանակահատվածներում» (1967), «Երկիր/Հարբոր/Հանգիստ/Գործողություն/Ընտրված արձակ» (1978) և «Ջրեր/Տեղեր/Ժամանակ» (1978) ամսագրերը: Նրա աշխատանքները տեղ են գտել հարյուրից ավելի ամսագրերում և ժողովածուներում, որոնցից առավել հայտնի են Origin, The Black Mountain Review, L=A=N=G=U=A=G=E և Դոն Ալենի «The New American Poetry» ամսագրերը[9]։ 2010 թվականին Սթենֆորդի համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Լարի Էյնջերի հավաքած բանաստեղծությունները (հատոր I՝ 1937–1958, հատ. II՝ 1958–1966, հատ. III, 1966–1978, հատ. IV, 1978–1995)։ Չորս հատորները խմբագրվել են Ռոբերտ Գրենիերի և Քերթիս Ֆավիլի կողմից։
Լարի Էյգները մահացել է 1996 թվականի փետրվարի 3-ին թոքաբորբից, սակայն ունեցել է այլ մի շարք առողջական խնդիրներ[10]։
Բանաստեղծ Ջենիֆեր Բարթլեթը ներկայումս աշխատում է Էյգների մասին գրվող կենսագրության վրա[11][12]։
Ջոն Դեյվիդ Պոլանսկին ներկայումս հանդիսանում է Լարի Էյգների գրական ժառանգության գորճադիր տնօրենը։
|