Լեա Նիկել | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1918[1] |
Ծննդավայր | Ժիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 10, 2005[3][4] (86 տարեկան) |
Մահվան վայր | Իսրայել[5] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | lyrical abstraction? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Lea Nikel Վիքիպահեստում |
Լեա Նիկել (եբրայերեն՝ לאה ניקל, Լեա Նիկելսբերգ, դեկտեմբերի 6, 1918[1], Ժիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[2] - սեպտեմբերի 10, 2005[3][4], Իսրայել[5]), իսրայելցի աբստրակտ նկարիչ[6]։
Լեա Նիկելսբերգը ծնվել է 1918 թվականի Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում։ Նրա ընտանիքը 1920 թվականին ներգաղթել է Բրիտանական ենթակայության տակ գտնվող Պաղեստինին։ Նրա քույրը՝ Սառան (Բոք), ծնվել է 1926 թվականին։ 1935 թվականին Լեան նկարչություն է սովորել Խաիմ Գլիկսբերգի մոտ Թել Ավիվում, հետագայում՝ Եզեկել Սթրեյխմանի և Ավիգդոր Ստեմացկու հետ։ 1961-1977 թվականներին Նիկելն ապրել է Գրինվիչ գյուղում (մեկ տարի), Հռոմում (երեք տարի) և Նյու Յորքում (չորս տարի), նախքան 1977 թվականին Իսրայել վերադառնալը։ Ամուսնացել է Սեմ Լեյմենի հետ և ունեցել են մեկ դուստր` Զիվա Հանանը։ Բնակվել է Կիդրոն մոշավում[7]։
Նիկելի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Թել Ավիվի Չեմերիսկի պատկերասրահում և առաջին սոլո ցուցադրությունը՝ 1957 թվականին Փարիզի Galerie Colette Allendy-ում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, այդ թվում Վենետիկի 1964 թվականի բիենալեին։ 2005 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է Նիկելի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ Մահանալուց ընդամենը մի քանի օր առաջ Նիկելը շարունակել է նկարել[7]։
Նիկելի ոճը էքսպրեսիոնիզմ-աբսրակցիայի ձև է, որը երբեմն անվանում են լիրիկական աբստրակցիա։ Նկարել է բիրտ, թանձր ստվերագծերով՝ օգտագործելով պայծառ երանգներ։ Հայտնի է հագեցած գույներով կոմպոզիցիաներով, որոնք առաջացնում են երևակայական հուզմունք և զգայունություն[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Նիկել» հոդվածին։ |
|