Լեա Վերմելին դան․՝ Lea Wermelin | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1985[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[1] |
Քաղաքացիություն | Դանիա |
Մայրենի լեզու | դանիերեն |
Կրթություն | Bornholm Gymnasium?[2] և Կոպենհագենի համալսարան[2] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆոլկետինգի անդամ, Ֆոլկետինգի անդամ, Minister for the Environment? և Ֆոլկետինգի անդամ |
Կուսակցություն | սոցիալ դեմոկրատներ[2] |
Կայք | leawermelin.dk |
Lea Wermelin Վիքիպահեստում |
Լեա Վերմելին (դան․՝ Lea Wermelin, մայիսի 10, 1985[1], Ռյոննե, Բորնհոլմ, Դանիա[1]), դանիացի կին քաղաքական գործիչ։ Քաղաքական գիտությունների թեկնածու։ Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 2019 թվականի հունիսի 27-ից Ֆրեդերիկսենի աշխատասենյակում շրջակա միջավայրի հարցերով գործող նախարար՝ Մետե Ֆրեդերիկսենի ղեկավարմամբ։ 2015 թվականից դարձել է Ֆոլկետինգի (խորհրդարան) պատգամավոր[3]։
Ծնվել է 1985 թվականի մայիսի 10-ին, Ռյոննե քաղաքում՝ Բալթիկ ծովի Բոնհոլմ կղզում։ Հայրը՝ Հանս Վերմելինը, տարրական դասարանների ուսուցիչ է (Hans Wermelin), իսկ մայրը՝ Բոդիլ Վերմելինը, բուժքույր է (Bodil Wermelin)[3]:
2001-2004 թվականներին սովորել է Բորնհոլմի գիմնազիայում։ 2005-2011 թվականներին սովորել է Կոպենհագենի համալսարանում։ Ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2009 թվականին Լունդի համլսարանում մեկ կիսամյակ քաղաքագիտություն է սովորել։
2004-2005-ական թվականներին դասավանդել է Ֆրեդրիկսբերգ քաղաքի Սյոնդերմարկ դպրոցում։ 2004-2006 թվականներին աշխատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդ թևում։ 2006-2008 թվականներին Դանիայի արտաքին գործերի նախարարությունում եղել է ֆոլկետինգի պատգամավոր Թոմաս Ադելսկովի օգնականը։ 2008 թվականին ստաժավորվել է Տանզանիայում՝ ժողովրդավարության զարգացման նախագծի շրջանակներում, 2008-2010 թվականներին՝ Դանիայի արտաքին գործերի նախարարությունում, 2010 թվականին՝ DR2 հեռուստաալիքում։ 2012-2015 թվականներին աշխատել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում՝ որպես քաղաքագետ[3]։
2003-2004 թվականներին եղել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության երիտասարդ թևի խորհրդի անդամ, 2006-2010 թվականներին՝ նույն տեղում գործադիր կոմիտեի անդամ[3]։
2015 թվականի հունիսի 18-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Բորնհոլմի ընտրատարածքում ընտրվել է սոցիալ-դեմոկրատների կուսակցության պատգամավոր։ 2016-2019 թվականներին նա ղեկավարել է ֆոլկետինգի հարկային կոմիտեն, եղել է էներգետիկայի, մատակարարման, կլիմայի, շրջակա միջավայրի և պարենի հարցերով կոմիտեի փոխնագահ։
2019 թվականի հունիսի 27-ին ֆրեդերիկսենի աշխատասենյակում ստացել է շրջակա միջավայրի հարցերով նախարարի պաշտոնը[3]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Վերմելին» հոդվածին։ |
|