Լեգենդ փնտրողի մասին | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Ստեղծող | Սեմ Ռեյմի և Թերրի Գուդկայնդ |
Երկիր | ![]() |
Հիմք | Ճշմարտության թուրը |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Michael Hurst? |
Գլխավոր դերերում | Քրեյգ Հորներ, Բրեդջիթ Ռիգան, Բրյուս Սփենս, Քրեյգ Փարկեր և Տաբրետ Բետել |
Պրոդյուսեր | Սեմ Ռեյմի |
Գործադիր պրոդյուսեր | Սեմ Ռեյմի |
Երաժշտություն | Ժոզեֆ ԼոԴուկա |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 44 |
Էկրաններին է | նոյեմբերի 1, 2008[1]-ից մայիսի 22, 2010-ը |
Հեռուստաալիք | հեռուստատեսային սինդիկացիա[2] |
Ընկերություն | ABC Studios |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Լեգենդ որոնողի մասին, ֆենտեզի ժանրի սերիալ, որը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկայնդի կողմից գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ «Ճշմարտության սուրը» շարքի մոտիվներով։
Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և կախարդ առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զառանդեռը։
Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։
Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։
Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած են 22-ական սերիաներից[3]։ Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու[4]։
|