Լեկա Զահարիա ալբ․՝ Lekë Zaharia | |
---|---|
Մահացել է | 1447 |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Koja Zaharia? |
Լեկա Զահարիա (ալբաներեն՝ Lekë Zaharia, - 1447), 15-րդ դարի ալբանացի ազնվական, Զահարիաների տոհմի ներկայացուցիչ։ Եղել է իր ծնողների միակ արու զավակը։ Ունեցել է մեկ քույր, որն իր տղային տվել է իր հոր անունը՝ Կոյա[1][2]։
1444 թվականին Լեկա Զահարիան մասնակցել է «Լեժայի լիգա» անվանումը կրող հակաօսմանյան ռազմաքաղաքական դաշինքի ստեղծմանը[3], որի նպատակն էր թուրքական լծից ալբանական ժողովրդի ազատագրումը։
Ալբանացի պատմիչ Մարին Բառլետիի վկայությամբ՝ 1445 թվականին՝ Սկանդերբեգի քրոջ՝ Մամիկա Կաստրիոտիի հարսանիքի ժամանակ Լեկա Զահարիան վիճել է ալբանացի մեկ այլ իշխանի՝ Լեկա Դուկաջինիի հետ։ Վեճի պատճառը մի կին էր՝ Դուշմանիների տոհմի ժառանգորդուհի Իրենե Դուշմանին։ Վերջինս, ըստ երևույթին, գերապատվությունը տվել է Զահարիային, սակայն Դուկաջինին չի ցանկացել հաշտվել այդ իրողության հետ, տեղի տալ, զիջել։ Ազնվականների միջև բախում է տեղի ունեցել, և Դուկաջինին ծանր վիրավորվել է ու փրկվել միայն մեկ այլ ազնվականի՝ Վռանա Կոնտիի միջամտության շնորհիվ։ Երկու տարի անց՝ 1447 թվականին Լեկա Զահարիան դավադրաբար սպանվել է, և Լեկա Դակուջինիին են մեղադրել սպանության մեջ։
Ինչպես վկայում են վենետիկյան պատմական բնագրերը, այդ սպանությունը տեղի է ունեցել ոչ թե 1447, այլ 1444 թվականին[4]։ Վենետիկցի ժամանակագիր Ստեֆանո Մանյոն, հակադրվելով ալբանացի պատմիչ Մարին Բառլետիին, հայտնում է, որ Զահարիային սպանողը եղել է իր իսկ վասալը հանդիսացող Նիկոլաս Դուկաջինին և ոչ թե Լեկա Դուկաջինին[5]։ Ստեֆանո Մանյոն հավելել է, որ Լեկա Զահարիան մեռնելուց առաջ իր ունեցվածքը կտակել է Վենետիկյան Հանրապետությանը[6]։
Քանի որ Լեկա Զահարիան ժառանգ չուներ, Սկանդերբեգը հայտարարել է, որ նրա Դագնում բերդը պետք է անցնի «Լեժայի լիգա» դաշինքին, որին անդամակցել էր Լեկան։ Բայց վերջինիս մայրը բերդը հանձնել է Վենետիկյան հանրապետությանը։ Հետևանքը եղել է ալբանա-վենետիկյան պատերազմը, որը շարունակվել է երկու տարի (1447–1448): Ի վերջո կողմերը պայմանավորվել են, որ բերդը կմնա վենետիկցիներին, բայց նրանք յուրաքանչյուր տարի պետք է որոշակի տուրք վճարեն Սկանդերբեգին[7]։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)