Լեհաստան |
Իսրայել |
Լեհ-իսրայելական հարաբերություններ, դիվանագիտական և առևտրային կապեր Իսրայելի և Լեհաստանի միջև։ Իսրայելում Լեհաստանի նախկին դեսպան Մացեյ Կոզլովսկին (լեհ.՝ Maciej Kozlowski) Լեհաստանին բնութագրել է որպես Եվրոպայում Իսրայելի ամենաուժեղ դաշնակից[1]։ Լեհաստանում Իսրայելի դեսպանը Աննա Ազարին է։
1967 թվականին Վեցօրյա պատերազմից հետո Լեհաստանը խզեց հարաբերություններն Իսրայելի հետ ԽՍՀՄ ազդեցության տակ գտնվող Արևելյան դաշինքի այլ երկրների օրինակով։ Լեհաստանը Արևելյան դաշինքի առաջին երկիրն էր, որը Իսրայելը կրկին ճանաչել է 1986 թվականին։ Ամբողջական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1990 թվականին[2]։ Իսրայելա-լեհական առևտրային Պալատը հիմնադրվել է 1988 թվականին[3]։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի միջև 2010 թվականի հունվարին Վարշավայում կայացած բանակցություններից հետո երկու առաջնորդները պարտավորվել են խորացնել և զարգացնել երկկողմ հարաբերությունները[4]։ 2010 թվականին Իսրայելի Միջազգային հարաբերությունների խորհուրդը և Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտը նշել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների 20-ամյակը միջազգային քաղաքականության խորհրդաժողովում[5]։
2019 թվականի փետրվարին Լեհաստանում ԱՄՆ կառավարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ մերձավորարևելյան գագաթաժողովը՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Հորդանանի, Մարոկկոյի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և իսլամադավան այլ երկրների, ինչպես նաև Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի և Եվրոպայի երկրների մասնակցությամբ[6][7][8]։