Լեմբիտ Ուլֆսակ էստ․՝ Lembit Ulfsak | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1947[1][2] |
Ծննդավայր | Կոեռու, Յարվամաա, Էստոնիա |
Մահացել է | մարտի 22, 2017[3][1][2][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա[3] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա (1970) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Էստոնիա |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, դերասան և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Johan Ulfsak? |
Երեխա(ներ) | Յուհան Ոիլֆսակ, Maria Ulfsak-Šeripova? և Johanna Ulfsak? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լեմբիտ Ուլֆսակ (էստ․՝ Lembit Ulfsak, հուլիսի 4, 1947[1][2], Կոեռու, Յարվամաա, Էստոնիա - մարտի 22, 2017[3][1][2][…], Տալլին, Էստոնիա[3][4], Էստոնիա), խորհրդային և էստոնացի թատրոնի և կինոյի դերասան, կինոռեժիսոր. Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։
Լեմբիտ Ուլֆսակը ծնվել է Էստոնիայի Կոեռու գյուղում 1947 թվականին։ 1970 թվականին ավարտել է Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիան։
1971 թվականից խաղացել է Էստոնիայի երիտասարդական թատրոնում։ 1978 թվականին տեղափոխվել է Վիկտոր Կինգիսեպի անվան Էստոնիայի դրամատիկական թատրոն։ 1985-1994 թվականներին եղել է Տալլինֆիլմ կինոստուդիայի դերասան։
1976 թվականին կատարել է Թիլուլենշպիգելի դերը Ալեքսանդր Ալովի և Վլադիմիր Նաումովի «Լեգենդ Թիլի մասին» կինոնկարում։
«Ցտեսություն Մերի Փոփինս» կինոնկարում «պարոն հեյի» դերակատարումից հետո Ուլֆսակը տարօրինակ և ռոմանտիկ մարդու համբավ է ձեռք բերել[4]։ 1984 թվականին կատարել է Հանս Քրիստիան Անդերսենի դերը Քշիշտով Գրադովսկու «Պան Կլյաքսայի ակադեմիան» ֆիլմում։ 1985 թվականին խաղացել է Պագանելի դերը Ստանիսլավ Գովորուխինի «Կապիտան Գրանտի որոնումները» ֆիլմում։
Մահացել է 2017 թվականի մարտի 22-ին Տալլինում[5]։ Թաղվել է Անտառային գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեմբիտ Ուլֆսակ» հոդվածին։ |
|