Լեյդենի թանգարան

Լեյդենի թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԼեյդեն
ՎայրQ48707860?
Ղեկավարության նստավայրԼեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
ՀասցեՌապենբուրգ 282311EWԼեյդեն
Հիմնադրվել է1818[2]
ՀիմնադիրՎիլհելմ I Նիդերլանդացի
Այցելուներ210 000 (2014)
ՏնօրենՎ. Վեիջլանդ
Կայքrmo.nl(նիդեր.)
Քարտեզ
Քարտեզ

Լեյդենի թանգարան կամ Հնագիտության պետական թանգարան (հոլ.՝ Rijksmuseum van Oudheden) — ազգային հնագիտական թանգարան Լեյդենում՝ Նիդերլանդներ։ Թանգարանը առաջացել է Լեյդենի համալսարանի հնագիտաության ֆակուլտետի հավաքածուի շնորհիվ, որը մինչև հիմա էլ համագործակցում է թանգարանի հետ։ Թանգարանը իր տեղն է զբաղեցնում որպես Ազգային հնագիտական կենտրոն, կենտրոնանալով Հին Եգիպտոսի, Հնագույն Մերձավոր Արևելքի, անտիկ աշխարհի Հին Հունաստանի, էտրուսկների, Հին Հռոմի և Նիդեռլանդների պատմության (նախապատմական, հռոմեական և միջնադարյան դարաշրջաններում)[3]։ Թանգարանը կրում է «2003 թվականի Եվրոպական թանգարան» անունը[4]։

Հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղոթող շումերական կերպար (մոտավոր մ.թ.ա. 2200 թ.)

Թանգարանը ունի հետեւյալ բաժինները՝ մշտական ցուցադրություններով.

Թանգարանի կինոթատրոնում ցուցադրվում են վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր։ Երբեմն իրականացվում են երեխաների համար կրթական-զվարճանքի բարեգործություններ՝ օրինակ, մանկական էքսկուրսիաներ կամ գանձերի որոնում։

Մայի և Մերիտի հանրահայտ արձանիկները մոտավոր մ.թ.ա. 1320 թ., Սահարա

Հին Եգիպտական բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյդենի Եգիպտական հավաքածուն համարվում է աշխարհում ամնեամեծը։ Թանգարանի կենտրոնական մասում կանգնած է օրիգինալ եգիպտական Տաֆիսի տաճարը (մոտավոր մ.թ.ա. 25 թ.), որը հավաքվել է թանգարանում[5]։ Երախտագիտություն նրանց, ովքեր օգնել են պահպանելու մի շարք բուրգեր, որոնք կարող էին անցնել Նասեր լճի ջրերի տակ՝ Ասուանի ջրամբարը կառուցելու ժամանակ։ Եգիպտական կառավարությունը տաճարը նվիրել է Նիդերլանդներին։ Բաժանմունքի նշանավոր արտեֆակտների շարքում սարկոֆագն է (արտաքինից գրանիտ, իսկ ներսից կրաքար) Հնագույն թագավորության վեզիրի[6], V դինաստիայի Խետեպխերաշեթի Մաստաբան[7], Մայայի և Մերեթի պատկերներով երեք հավաքածու (մ.թ.ա. XIV դ.)[8]։

Հին Արևելքի բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Արևելքի գտածոները դրված են թանգարանի առաջին հարկում և վերագրվում են տարբեր մշակութային շերտերի սկսած մ.թ.ա. 3000 թվականից մինչև մ.թ.ա. 301 թվականների ժողովովուրդներին՝ Շումերներին, աքադացիներին, բաբելոնցիներին, ասորսետանցիներին, խեթերին և պարսիկներին։ Հատկանշական է Գուդեա՝ Լագաշի տիրակալը, շումերական աղոթողների արձանիկները (մ.թ.ա. 2200 թվական)։

Բաժինը ընդգրկում է հունական վազեր, արձաններ, կերամիկա, համազգեստ մ.թ.ա. IV դարի։

էտրուսկների արվեստը ներկայացված է բրոնզով (շարքով տղան, 37 սմ ռազմիկ) և Աստվածային պատկերներով, ոսկյա ճարմանդներով, խեցեղենով, կավե կուվշիններ (բուկերո), անտեֆիկսներով, Թաղման կարասներ, Բաբելոնի մշակույթ, կավե սարկոֆագներով։ Ոչ բոլոր էտրուսկյան հավաքածուներն են վերականգնված, շատերը գտնվում են պահեստում։

Հռոմեական արվեստը զբաղեցնում է երկու հարկ՝ առաջինում արտեֆագներն են Հռոմից, իսկ երկրորդում՝ ժամանակակից Նիդերլանդների տարածքում հռոմեական տիրապետության ժամանակաշրջանից հայտնաբերված իրերն են։ Այստեղ է գտնվում Պոմպեյ քաղաքի հարուսներից մեկի տան մակետը, Տրայանոս կայսրի աճյունասափորը, որը հայտնաբերվել է Թունիսի հարևանությամբ գտնվող Ուտիկա քաղաքից։

Նիդեռլանդների պատմության բաժին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորեստադյան ճարմանդ (մ.թ.ա. 800 թ.), հավանաբար պատրաստվել է Բուրգունդիայում. Գտնվել է 1969 թ.

Նյութական մշակույթը պատմում է Հոլանդիայի պատմությանը հնագույն ժամանակներից մինչև միջնադար։ Այստեղ ներկայացված են Վիլլեմստադի մարդը մոտավոր 6500 տարեկան[5], Հարդինքսվելդ-Խիսենդամի Տրայնչե (հոլ.՝ Trijntje) կնոջ վերականգնված մնացորդները, որը Միդեռլանդների տարածքում հնագույն մարդու մնացորդներն է, ինչես նաև Օսս և Վիխեն առաջնորդների գերեզմանները։ Նիդերլանդների հռոմեական պատմության բաժինը բաժանված է երեք մասի՝ զենքերը, ռազմական առարկաներ, Նեխալեննի աստվածուհու աստվածաշունչը գտնված Զեյլանդիայի արվարձաններում։ Նիդերլանդների պատմության միջնադարյան բաժինը պարունակում է վիկինգների արծաթյա առարկաներ, գտնված Վիրինգենում, ինչպես նաև թանկարժեք ճարմանդը Դորեստադից։

Ռուվենսի ուղեցույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Օրիգինալ կոր երկաթե սուրէ հնագույն երկաթե գտածո գտնված Նիդեռլանդներում տումուլուս

1743 թվականին Հերարդ վան Պապենբուրկի մահից հետո, հնագիտական 150 իրեր նրա կտակով անցավ Լեյդենի համալսարանին։ Այն ցուցադրվել է հասարակությանը, բայց միայն կես դար անց նա ստացել է պատշաճ խնամք[9]։Նրա խնամակլը դարձավ հնագիտության պրոֆեսոր Կասպար Ռուվենսը (1793—1835)։ Ռուվենսը գտածուների շարքը համալրել է Նիդեռլանդներից և նրա տարածքից գտնվածներով[9]։ Որոշ նմուշներ 1825 թվականի Ամստերդամի Ռեյկսմյուզեումից վաճառվել է և փախանցվել Լեյդենի հավաքածու։ Դե Թոմսի հավաքածուներից մի քանիսը եղել են Ամստերդամի թանգարանի տնօրեններից մեկի ամենասիրած նմուշները, ուստի նրանք 1844 թ. տեղափոխվել են Լեյդեն։ 1826 թվականին հավաքաշուն համալրվել է անտիկ գտածոներով բնական պատմության Թանգարանից։

Ռոտտերի հավաքածուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկորատիվ ճարմանդ պատրաստված ոսկեջրած արծաթից. մ.թ.ա. 100 թվական, Ֆարկիա։ Գտնվել է 1850 թ. Լիմբուրխում

Թանգարանը աճել է նաև արտասահմանից գնված հավաքածուների հաշվին։ Նրանցից առաջինը եղել է Ռոտտերի հավաքաշուն որը պատկանել է ֆլամանդացի գնդապետին։ Նա դրանք հավաքել է Աթենքում և 1820 թվականի առաջարկել է փոխանցել բենիլյուքսի երկրներին։ Ռուբենսը գնացել է ճշտելու հավաքածուի արժեքը, որը իր հին եգիպտական արձանիկներով և կավով կլրացնել թանգարանի կիսատ բաժինը։ Հաշվի չառնելով կառավարության զգուշացումները, որ հավաքածուն թանկ գնով չառնել, Ռուբենսը այն փեռք բերեց 12 հազար դուլդենով։ 1822 թվականին Ռոտտերը վաճառել է հավաքածուի երկրորդ մասը, որի ամնեալավ առարկան մարմարյա գլուխն էր, որը պարզվեց կեղծված էր։ Նրա առջացման պատմությունը շատ մութ է։ Ռոտտերը և նրա որդիները հաստատում էին, որ իրենք են փորել և գտել հավաքածուի մի մասը, սկայան ավելի հավանական է, որն դա նրանք գնել էին։ Ռոտտերը հետագայում խոստովանել է, որ երտասարդ ժամանակ ինքը կրկնօրինակներ է վաճառել, սկաայն խոստացել էր Ռուվենսի հետ անկեղծ լինել։ 1824-1826 թվականներին Ռոտտերը նախարարության հաշվին շրջագայել է Միջերկրական ծովով, որպեսի հագտական նյութեր հավաքեր։ Գաղափարը լավ արդյունքներ չէր տվել։ Միլոսում Ռոտտերը պեղումներ է սկսել, Հռոդոսում գծագրել է միջերկրածովային ճարտարապետությունը, որոնց մեծ մասը հետագայում ոչնչացվել են, պահպանվել են միայն Ռոտտերի նկարներում։ 1826 թվականի մարտին և սեպտեմբերն թանգարանը Ռոտտերի հնություններից ստացել է առանց նկարագրությունների։ Ռովենսը դժգոհությամբ նկարագրել է թանգարանի ձեռքբերումները[9]։

Խումբերտի ներդրումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկինգների արծաթյա գանձը

Երբ Ռոտտերը գտածոներ էր հավաքում արևելյան միջերկրածովային ավազանում, Ժոն Էմիլ Խումբերտը 1822-1824 թվականներին պեղումներ է կատարել Թունիսի տարածքում։ Այս առաջին արշավախմբի ժամանակ Խումբերտը բերել է 8 արձանիկ, որունք այսօր զարդարում են Լեյդենի թանգարանը։ Երկրորդ արշավախմբի ժամանակ Խումբերտը կրկին մեկնել էր Թունիս, սակայն ճանապարհին կանգ էր առել Իտալիայում։ Չնայած պայմանագրի կոպիտ խախտմանը, այդ արշավախումբը նշանակալի արդյունքներ է տվել։ Էտրուսկների գտածոների հավաքածուն, հայտնի որպես Museo Corazzi, թանգարանը ձեռք է բերել 30 հազար գիլդենով։ Նախկինում էտրուսկայն հնությունները Իտալիայի տարածքից դուրս հայտնի չէին։ Կարևոր ձեռքբերում հանդիսացավ եգիպտական հավաքածուն Джованни Анастаси (Գերմաներեն) ։Հռոմում Հոլանդիայի դեսպանի և Խումբերտի միջև Անաստասիի ներկայացուցիչների հետ երկար բանակցություններից հետո հավաքածուն վաճառվեց մոտավորապես 115 հազար գուլդենով։ Այս գործարքը համարվում է ամենամեծը ոչ միայն Խումբերտի և Ռուվենսի կարիերայի մեջ, այլ նաև թանգարանների մեջ, որոնք ձեռք են բերել եգիպտական հնությունները։

Ռուվենսի մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարդինքսվելդ-Խիսենդամից Տրայնչի կնոջ վերականգնված կերպարը

Կյանքի վերջին տարիներին պետական ֆինանսավորման զգալի անկում էր նկատվել։ 1830 թվականի ապստամբությունը և Բելգիայի առանձնացումը գանձարանին մեծ վնաս են հասցրել։ Ռուբենսը մահացել է 1835 թվականին ուղեղի կաթվածից[9], ինրենից հետո թողնելով թանգարան գեղեցիկ ցուցադրությամբ, լրացված Պապենբրուկի հավաքածույով, էտրուսկների, եեգիպտական, հռոմեական, հունական, կարթագենի և այլ գտածոներով։

Լեյմանսի ղեկավարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուվենսի մահից հետո թանգարանը ղեկավարել է նրա աշակերտ Կոնռադուս Լեյմանսը։ Նրա օրոք թանգարանի հատկացվել է առանձին շենք։ Նախկին հավաքաշուների քանակը հնարավոր չեղավ ավելացնել և Լեյմանսը թերթի միջոցով դիմեց անհատական կոլեկցիոներներին, հոլանդական դեսպանին և հյուպատոսին։ Այս հայտարարության շնորհիվ ամբողջ աշխարհից թանգարան բերվեցին հգտածոներ։ 1839 թվականին Լեյմանսի տնօրինության ժամանակ թանգարանը ձեռք բերեց 100 իտալական սկահակ Լյուսեն Բոնապարտին պատկանող հավաքածուից։ 1839 թվականից Լեյմանսը հրատարակել է թանգարանի հավաքածուների նկարագրությունը, նշելով, որ «անհանգիստ տարիների որոնումներից հետո կարգավորելու ժամանակաշրջան»[9]։

Շինության պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյվենսից առաջ և հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական հավաքածուի համար հարմար շենքի հարցը Ռեյվենսի, թանգարանի հոգաբարձուների և Նիդեռլանդների իշխանությունների միջև մշտական վեճերի առարկա էր։ Պապենբուրկի հավաքածուն տեղադրվել էր համալսարանի բուսաբանական այգու շենքում, որտեղ խոնավությունը վնասել էր արձանիկները։ Դրա հետ մեկտեղ արձանիկների քանակը ավելանում էր և ստիպված դրանց դնաում էին բաց երկնքի տակ։

1821 թվականի Բնական պատմության թանգարանի նոր թև տեղափոխվեց հնագիտական բաժինը, որտեղ բավականին լուսավորություն և տարածք չկար ավելացող հավաքածուի համար։ 1824 թվականին Ռեյվենսի խնդրանդրեց Հնագիտության ազգային թանգարանում հատկացնել առանձին կորպուս՝ առանձին սենյակներով, ցուցադրման դահլիճով և այլ անհրաժեշտ տարածքով, որը մերժվեց ծապսատար լինելու պատճառով։ Առաջարկությունների շարքում հնչեցրեց թանգարանը մեկ այլ քաղաք տեղափոխելու տարբերակը՝ Բրյուսել, Ամստերդամ կամ էլ Հաագա։ Ռեյվենսը կտրականապես դեմ էր, բողոքելով Լեյդենի ակադեմիկական մթնոլորտին, որպես հենարան հումանիտար գիտություան։ Ամբողջ Բելգիայից միչև Նիդեռլանդենր Բրյուսել տեղափոխելու հրաժավելուց հետո միակ թկնածուն մնաց քաղք իրավահաջորդ Ամստերդամը։ Երիտասարդ Ռեյվենսի հանկարծակի մահը ցնցեց գիտական աշխարհը և դադարեցվեց տեղափախման հարցի քննարկումները։

Լեյմանսի օրոք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյմանսը, ինչպես իր ուսուցիչը, դժգոհեց հանգիտական նյութերի վիճակի մասին, սահմանափակ ֆինանսավորմանև տարածության բացակայության պատճառով։ 1835 թվականի նոյեմբերիից համալսարանը ձեռք է բերել XVIII դարի կալվածքները։ Լեյմանսը ղեկավարեց վերանորոգման աշխատանքներն ու հավաքածուներ տեղափոխեց նոր շենք։ 1838 թվականի օգաստոսին տեղի ունեցավ Լեյդենի թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը։

Այցելուներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Rapenburg 28 հասցեյում քաղաք Լեյդեն և այցելուների համա բաց է հինշաբթիից կիրակի (երկուշաբթի դպրոցական արձակուրդների ժամանակ) ժամը՝ 10-17-ը։ Հատուկ հանգստյան օրերը՝ 1 հունվարի, 27 ապրիլի, 3 նոյմեբերի և 25 դեկտեմբերի[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://whichmuseum.nl/museum/rijksmuseum-van-oudheden-leiden-80
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. 3,0 3,1 Rijksmuseum van Oudheden. «Dutch National Museum of Antiquities» (հոլանդերեն). www.rmo.nl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  4. pantv (May. 29th, 2015). «Лейденский музей этнологии». Удачи и свободы Вашему Я!. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  5. 5,0 5,1 Marcel van Riessen Oriëntatie op geschiedenis: basisboek voor de vakdocent. — Uitgeverij Van Gorcum, 2008. — 508 с. — ISBN 9789023244097
  6. «Exhibition shows luxury and power of Egyptian queens» (ամերիկյան անգլերեն). Leiden University. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  7. «SpaceDMM Social Thematic Spaces». spacedmm.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  8. Rijksmuseum van Oudheden. «Statue of Maya and Merit | Dutch National Museum of Antiquities» (հոլանդերեն). www.rmo.nl. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Halbertsma, R. B. (2003).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյդենի թանգարան» հոդվածին։