Լեյլա Գոնսալես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1935[1] |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1] |
Մահացել է | հուլիսի 10, 1994[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սևամորթ |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Ռիո դե Ժանեյրոյի հայրապետական կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | մարդաբան, պրոֆեսոր, քաղաքական գործիչ, իրավապաշտպան և փիլիսոփա |
Աշխատատու | Ռիո դե Ժանեյրոյի հայրապետական կաթոլիկ համալսարան |
Կուսակցություն | Աշխատավորների կուսակցություն |
![]() |
Լելիա Գոնսալես (Գոնսալեշ, պորտ.՝ Lélia Gonzalez, փետրվարի 1, 1935[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[1] - հուլիսի 10, 1994[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի մտավորական, մարդաբան, քաղաքական գործիչ, իրավապաշտպան։
Լելիա Գոնսալեսը երկաթուղու սևագործ աշխատողի և բնիկ ամերիկացի սպասուհու դուստրն էր, տասնութ եղբայրներից և քույրերից (այդ թվում «Ֆլամենգո»- ում խաղացող ֆուտբոլիստ Ժայմե դե Ալմեյդան) երկրորդն էր։ Ծնվել է Բելու Օրիզոնտի քաղաքում, 1942 թվականին տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո։ Ստացել է պատմության և փիլիսոփայության գծով դիպլոմ, որից հետո աշխատել է որպես ուսուցիչ պետական դպրոցում։ Դրան հաջորդել են մեդիայի մագիստրոսի և քաղաքական մարդաբանության դոկտորի կոչումները։ Ուսումնասիրել է սեռական և էթնիկական պատկանելության միջև կապը։ Բրազիլական մշակույթ է դասավանդել Ռիո դե Ժանեյրոյի Հայրապետական կաթոլիկ համալսարանում, որտեղ ղեկավարել է սոցիոլոգիայի և քաղաքականության ամբիոնը։ 1960-ականների ռազմական դիկտատուրայի տարիներին որպես CAp-UERJ (Ռիո դե Ժանեյրոյի պետական համալսարանի մաս) որպես ուսուցչուհի, իր փիլիսոփայության դասերը վերածել է դիմադրության և հասարակական-քաղաքական քննադատության տարածքի, որոնք ազդում էին իր ուսանողների մտքերի և գործողությունների վրա։ Օգնել է հիմնել այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Բրազիլիայի սևամորթների շարժումը, Սևամորթերի մշակույթի հետազոտական ինստիտուտը (Instituto de Pesquisas das Culturas Negras- ը IPCN), Սևամորթ կանանց կոլեկտիվը, Ն․ Զինգան և Օլոդում խումբը։ Սևամորթ կանանց պաշտպանության գործում հանդես բերած ակտիվությունը հնարավորություն է տվել ստեղծելու Կանանց իրավունքների ազգային խորհուրդ, որտեղ աշխատել էր 1985-1989 թվականներին։ Խորհրդարանական ընտրություններում Աշխատավորական կուսակցությունից առաջադրվել էր թեկնածու և ընտրվել առաջին տեղակալ։ 1986 թվականին կայացած հաջորդ ընտրություններում առաջադրվել է որպես նահանգային ներկայացուցիչ արդեն Ժողովրդավարական աշխատավորական կուսակցությունից, և նրան կրկին ընտրեցին որպես փոխարինող։
Նրա աշխատանքը, միաժամանակ ներծծված բռնապետության համատեքստով և սոցիալական շարժումների ի հայտ գալով, բացահայտում է նրա միջկարգապահական լայնությունը և արտացոլում էր բրազիլական հասարակության ձգտումը ձևավորելու սևամորթների պայքարը` մասնավորապես կանանց հատուկ պահանջներով։
1982 թվականին Կառլոս Ազենբալգի հետ միասին նա հրատարակել է Lugar de Negro[2] գիրքը, իսկ 1987 թվականին արդեն ինքնուրույն՝ Festas populares no Brasil–ը[2]։
Ի թիվս այլ բաների, Լելիա Գոնսալեսի անունով է կոչվել Ռիո դե Ժանեյրոյի պետական դպրոցը, Գոյանայի սև մշակույթի կենտրոնը և Արակաժի մշակութային կոոպերատիվը։ Նրա խոսքը մեջբերել է աֆրիկյան կառնավալային բլոկը Ilê Aiyê-ն Բաիի երկու կառնավալների ժամանակ։ 2003 թվականին դրամատուրգ Մարսիու Մեյրելեշը նրա ստեղծագործությունների հիման վրա գրել և բեմադրել է «Candaces — A reconstrução do fogo» («Կանդես` կրակի վերակառուցում») պիեսը։ 2010 թվականին Բահիա նահանգի կառավարությունը հաստատեց Լելիա Գոնսալեսի անվան մրցանակը`Բահիայի քաղաքապետարանում կանանց քաղաքականությունը խթանելու համար։ 2020 թվականի փետրվարի 1-ին Google-ը նշեց Գոնսալեսի 85-ամյակը Google Doodle-ի հետ միասին[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Գոնսալես» հոդվածին։ |
|