Լեյլեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, Ճորոխ գետի աջ, լեռնոտ ափին։
XX դարի սկզբին ուներ 28 տուն բնակիչ։
Լեյլեկն ուներ ավերակ հայկական եկեղեցի։ Մոտակայքում գտնվում էր շինությունների ու տաճարի հետքեր[2]։