Լենա Հոլլ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal |
Նաև հայտնի է որպես | Lena Hall |
Ծնվել է | հունվարի 30, 1980[1][1] (45 տարեկան) Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ռոք, բլյուզ և գլեմ ռոք |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կրթություն | Ruth Asawa San Francisco School of the Arts? |
Պարգևներ | |
Կայք | lenahall.com lenahallobsessed.com |
![]() |
Լենա Հոլլ (անգլ.՝ Lena Hall, լրիվ անունը՝ Սելինա Կոնսուելա Գաբրիելլա Կարվախալ, անգլ.՝ Celina Consuela Gabriella Carvajal[3], հունվարի 30, 1980[1][1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ, «The Deafening» խմբի մենակատար։ Նրան մեծ ճանաչում են բերել Բրոդվեյի թատրոնում ունեցած ելույթները[4], այդ թվում նաև «Kinky Boots» մյուզիքլում խաղացած Նիկոլայի ու 2014 թվականին վերսկսած «Hedwig and the Angry Inch» մյուզիքլում Հիտջակի դերերը։ Նիկոլայի դերի համար նա արժանացել է «Թոնի» մրցանակի և մյուզիքլի պաշտոնական ալբոմի համար առաջադրվել Գրեմմի մրցանակի[5]։ Լենա Հոլլը հռչակվել է նրանով, որ դարձել է առաջինը, ով 2016 թվականին՝ մյուզիքլի ազգային շրջագայության ժամանակ, միևնույն ներկայացման ժամանակ խաղացել է և՛ Հեդվիգի, և՛ Հիտջակի դերերը[6]։
1980 թվականի հունվարի 30-ին Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա)՝ Կառլոսի ու Կառոլինայի (ի ծնե՝ Հաուզեր) ծնվել է աղջիկ, որին անվանել են Սելինա Կոնսուելա Գաբրիելլա Կարվախալ։ Նրա հայրը բալետի պարող է, Սան Ֆրանցիսկոյի էթնիկական պարերի ամենամյա փառատոնի պարուսույց ու գեղարվեստական ռեժիսոր[7], իսկ մայրը պրիմա բալետի պարուհի է, ապա եղել է յոգայի վարպետ[4][8][9][10]։ Սելինան հայրական կողմից ունի ֆիլիպինական[11][12], իսպանական[13] և շվեդական արմատներ[14]։ Հայրական կողմի նրա պապը Սան Ֆրանցիսկո էր եկել 1926 թվականին[12], իսկ նույն կողմի տատը շվեդուհի է[15]։ Քույրը՝ Կալլիոպ «Կալլի» Կարվախալը, վարսահարդար է[3]։
Սելինան ավարտել է Սան Ֆրանցիսկոյի Ռուտ Ասավայի անվան արվեստի դպրոցը, որտեղ առաջին անգամ սկսել է զբաղվել պարով[16], նաև հաճախել է Սան Ֆրանցիսկոյի Young People's Teen Musical Theatre Company թատերական դպրոց[17]։
Սելինան հանրության առաջ (ավելի քան 50000 հոգի) երգել է Քենդլստիկ պարկ մարզադաշտում Հովհաննես Պողոս II-ի համար, որը 1987 թվականի սեպտեմբերի 18-ին ծառայել է մեսսային[18]։
2013 թվականին Սելինա Կարվախալն ընտրել է Lena Hall բեմական անունը։ Լենան իր ընտրությունը բացատրել է նրանով, որ այդ անունն ստեղծված է երաժշտական անհատականության համար, և ինքը ցանկանում է այն օգտագործել իր կարիերայում[19]։ Նա իր ընտրությունը մեկնաբանել է Broadway.com կայքում. «Կինոարտադրության ոլորտի շատ մարդիկ առաջարկեցին ստեղծել մեկ անուն ամեն ինչի համար։ [Լենա Հոլլ]. սա ընդամենը իմ անվան և ազգանվան կրճատումն է։ Այսպիսով,՝ Լենա Հոլլը Սելինա Կարվախալն է։ Ինձ թվում էր, որ սա մարդկանց համար ինձ հիշելու ավելի հեշտ միջոց է։ Լենա Հոլլը հաճելի սիմետրիկ անուն է, և այն հիշեցնում է Լենա Հորն երգչուհուն։ Եվ երբ մարդիկ լսում են իմ անունը, ես ուզում եմ, որ նրանք մտածեն երգչուհու մասին»[19]։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ «Կարվախալը», ըստ էության, բեմական անուն է՝ վերցված յոթ սերունդ առաջ և պահպանվել է որպես ընտանիքի անուն[11]։ Հոլլն ասել է, որ Կարվախալ անունը թողնելու պատճառներից մեկն այն է, որ դա եղել է բեմական անուն, և ինքը կարծում է, որ իր նախնիները կհամաձայնվեին իր անվան փոփոխության հետ[11]։
Հոլլի առաջնաելույթը կայացել է 1999 թվականին Բրոդվեյում[20], «Կատուներ» մյուզիքլում[4] Դեմիտերի դերով 1998 թվականին մասնակցել է ազգային շրջագայությանը[20][21]։ Հետագայում նա «42-րդ փողոց» մյուզիքլում խաղացել է Էնն Ռելլայի դերը[4]։ Նաև մասնակցել է «Annie Get Your Gun» մյուզիքլի ազգային շրջագայությանը[22], որտեղ կրկնօրինակել է գլխավոր դերակատարին։
2003 թվականին Հոլլը խաղացել է նկարիչ Քիթ Հարինգի մասին «Radiant Baby» մյուզիքլում[23]՝ կատարելով տարբեր դերեր։ 2004 թվականին եղել է «Դրակուլա» մյուզիքլի օրիգինալ անսամբլում[4]՝ կրկնօրինակելով Քելլի Օ’Հարրային Լյուսի Վեսթերնի դերում։ 2006 թվականին եղել է «Տարզան» մյուզիքլի օրիգինալ ամսագրում[4], որտեղ կրկնօրինակել է Ջենիֆեր Գամբատիզին Ջեյն Պորտերի դերում[24]։
2008 թվականին մասնակցել է «Legally Blonde: The Musical – The Search for Elle Woods» ռեալիթի շոուին, որտեղից դուրս է եկել երրորդը[25] և փայլել է «Green Eyes»[26] ու «Bedbugs!!!» մյուզիքլներում, որտեղ խաղացել է Կարլիի դերը Նյու Յորքի երաժշտա-թատերական փառատոնում[27][28]։
2009 «Rooms: A Rock Romance» մյուզիքլում Լեսլի Կրիտցերին կրկնօրինակել է Մոնիկա Միլլերի դերում[29]։ Նույն 2009 թվականին «The Toxic Avenger» մյուզիքլում խաղացել է գլխավոր դերակատարի՝ Սառայի դերը[30]։
2011 թվականին Օվկիանոսի դստեր դերով հանդես է եկել «Պրոմեթևսը շղթայված» մյուզիքլում[31], որն ստեղծվել էր Էսքիլեսի հին հունական ողբերգության հիման վրա Ամերիկյան ռեպերտուարային թատրոնում[32], իսկ «Chix6» մյուզիքլում խաղացել է Բլեյզի դերը[33]։ 2013 թվականին Հոլլը «Kinky Boots» մյուզիքլում մարմնավորել է Նիկոլայի դերը (որը ֆիլմում խաղում է Ջեմայմա Ռուպերը)[4], ինչն արժանացել է Թոնի մրցանակի որպես լավագույն մյուզիքլ։
2013 թվականին նրա The Deafening խումբը թողարկել է օրիգինալ երգերի «Central Booking» ակումբը[34]։
2014 թվականին «Hedwig and the Angry Inch» մյուզիքլի բրոդվեյան բեմադրության մեջ Հոլլի համար նշանակվել է Հիտջակի դերը[4] (նախկինում այդ դերը խաղացել էր Միրիամ Շորը), որի համար նա ստացել է Թոնի մրցանակ մյուզիքլում երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար[35]։ 2015 թվականի ապրիլի 4-ին նա դադարել է խաղալ այդ դերը։ 2016 թվականին Հեդվիգի ազգային շրջագայության ժամանակ, որը բացվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, նրա համար նորից ընտրվել է Հիտջակի դերը, ընդ որում նա մեկ շաբաթում նույն ներկայացման մեջ գլխավոր դերը կատարել է 8 բեմադրությունում[36], նա առաջինն է, ով նույն ներկայացման մեջ խաղացել է երկու դեր[37]։ Հոլլը Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում դերեր է խաղացել «Glee» աստղ Դարեն Քրիսսի հետ[38]։
2015 թվականի սեպտեմբերի 28-ին Հոլլը թողարկել է իր առաջին «Sin & Salvation: Live At the Carlyle» անհատական ալբոմը, որը ներառում էր Հոլլի կատարմամբ այնպիսի արտիստների երգեր, ինչպիսիք են Լեդ Զեփելինը, Թորի Ամոսը, Հոզիերը և Ջեյմս Բրաունը։ Ալբոմը ձայնագրվել է Կարլիլ լեգենդար հյուրանոցում Հոլլի «Sin & Salvation» երաժշտական շոուի ժամանակ, որը տևել է 2 շաբաթ[18]։
Նրա հեռուստատեսային աշխատանքներից են Տրինայի դերը «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերիալի 9 էպիզոդներում (2009), Ջուսի Լյուսիի դերը՝ «Օրինակելի խռովարարուհիներ» հեռուստասերիալում, «Ընկերությունը հրաշք է» մուլտսերիալի 115-րդ էպիզոդում հնչյունավորել է կոմսուհի Կոլորատուրային/Ռառային[39][40]։ 2016 թվականին խաղացել է HBO ալիքի «Աղջիկներ» սերիալի էպիզոդում[41]։ Նա նաև Թոնի Վինսենտի հետ երգեր է կատարում PBS ալիքի 2015 թվականի «Nature Cat» սերիալի «Dog Gone» մտացածին խմբի համար[42]։
Լենա Հոլլը նկարահանվել է 5 ֆիլմերում՝ «Սեքսը մեծ քաղաքում» (2008), «The Graduates» (2008), «Born from the Foot» (2009), «Մեծ գեյ-մյուզիքլ» (2009) և «Becks» (2017), որտեղ առաջին անգամ խաղացել է ֆիլմի գլխավոր դերը[43]։
2017 թվականին Հոլլը մարմնավորել է Սառա Ռուլի «How to Transcend a Happy Marriage» պիեսի հերոս Պիպին[44]։
2018 թվականին Հոլլին թողարկել է «Obsessed: Hedwig and the Angry Inch» ալբոմը, որը պարունակում էր երգեր մյուզիքլներից։
Թվական | Անվանում | Դերեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Սեքսը մեծ քաղաքում | Twenty-Something Girl #4 | (որպես Սելինա Կարվախալ) |
2008 | The Graduates | Ինգա | (որպես Սելինա Կարվախալ) |
2009 | Born from the Foot | Բարնի | (որպես Սելինա Կարվախալ) |
2009 | Մեծ գեյ-մյուզիքլ | Կինը/ Էվա | (որպես Սելինա Կարվախալ) |
2014 | Russian Broadway Shut Down | Լեսբուհի | Կարճամետրաժ |
2017 | Becks | Բեքս |
Թվական | Անվանում | Դերեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Legally Blonde: The Musical – The Search for Elle Woods | Խաղում է ինքն իր դերը | 5 էպիզոդ |
2008 | Իմ բոլոր երեխաները | Տրինա (որպես Սելինա Կարվախալ) | 9 էպիզոդ |
2015 | ԲոՋեք ձի | Հնչյունավորում | Էպիզոդ «Երեկլենդ» |
2015 | Օրինակելի խռովարարուհիներ | Ջուսի Լյուսի | Պիլոտային |
2015 | Ընկերությունը հրաշք է | Կոմսուհի Կոլորատուրա / Ռառա (հնչյունավորում) | Էպիզոդ «Ծրագրի առանցքը» |
2015–այժմ | Nature Cat | «Dog Gone» պուդել (հնչյունավորում) | Էպիզոդ «The Treasure of Bad Dog Bart/Pet Sounds», հատվածներ |
2016 | Աղջիկներ | Հոլլի | Էպիզոդ «Queen for Two Days» |
Թվական | Պարգև | Կատեգորիա | Անվանակարգված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2008 | NYMF Excellence Awards[45] | Outstanding Individual Performance | «Bedbugs!!!» | Հաղթանակ |
2014 | Թոնի մրցանակ[46] | Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | «Hedwig and the Angry Inch» | Հաղթանակ |
Լիգա Դրամայի մրցանակ[47] | Distinguished Performance | Առաջադրված | ||
Broadway.com Audience Awards[48] | Favorite Featured Actress in a Musical | Առաջադրված | ||
2015 | Գրեմմի[5] | Մյուզիքլի լավագույն թատերական ալբոմ | Առաջադրված | |
2017 | Los Angeles Drama Critics Circle Award[49] | Featured Performance | Առաջադրված |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Հոլլ» հոդվածին։ |
|