Լենա Սյոդերբերգ շվեդ.՝ Lena Forsén | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1951 (73 տարեկան) |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Երկեր | Lenna? |
Մասնագիտություն | մոդել և Փլեյբոյի փլեյմեյթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Lena Forsén Վիքիպահեստում |
Լենա Ֆորսեն (շվեդերեն՝ Forsén, օրիորդական ազգանունը՝ Սյոդերբերգ. շվեդերեն՝ Lena Söderberg; մարտի 31, 1951), շվեդ ֆոտոմոդել, ով առաջին անգամ որպես playmate ներկայացել է Playboy ամսագրի 1972 թվականի նոյեմբերյան համարում[2]՝ Լենա Շյոբլոմ անունով (շվեդերեն՝ Lenna Sjööblom): Playboy-ի վերոնշյալ համարում լույս տեսած նրա լուսանկարի մի հատվածը, որ հայտնի է «Լենա» կամ «Լեննա» (անգլերեն՝ Lenna) անվանումով, որպես փորձարկային նմուշօրինակ՝ լայնորեն կիրառվում է պատկերների մշակման ալգորիթմների ստուգման ու ցուցադրման նպատակով[3]։
Շվեդիայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լենան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ իր բարեկամներից մեկի տնտեսությունում որպես օգնական աշխատելու։ Թեև նախատեսել էր ընդամենը մեկ տարի մնալ ԱՄՆ-ում, սակայն այդ ժամկետը ձգվել-հասել է ութ տարվա։ 1971 թվականին Լենան ամուսնացել է, բնակություն հաստատել Չիկագոյում, ջանացել մի կերպ ծայրը ծայրին հասցնել։ Ամուսինն առաջարկել է գրանցվել տեղի մոդելային գործակալությունում, փորձել արժանանալու Playboy-ի ուշադրությանը։ Այդ ամսագրի 1972-ի նոյեմբերյան համարի աչքի զարնող էջերում լույս են տեսել նրա լուսանկարները, որոնց հեղինակը Դուայթ Հուքերն էր։ Playboy-ի այդ համարը լույս է տեսել ու վաճառվել ռեկորդային տպաքանակով՝ 7.161.561 օրինակ։ Լենան լայն ճանաչում է ձեռք բերել, ստացել ամերիկյան գրին քարտ, ամուսնուց բաժանվելու դիմում ներկայացրել ու սկսել է հանդիպել իր նոր բոյֆրենդի հետ։ Մերժելով Հյու Հեֆների առաջարկած համագործակցությունը՝ զույգը մեկնել է Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Ռոչեսթեր, որտեղ Լենան դարձել է Kodak ֆիրմայի մոդելը, միաժամանակ աշխատել քաղաքի բարերից մեկում։ 1997 թվականին հատուկ հրավերով մասնակցել է Պատկերների մշակման գիտության ու տեխնիկայի ընկերության ամենամյա կոնֆերանսին, որ անցկացվում էր 50-րդ անգամ, ԱՄՆ-ում, ներկայացվել է որպես «Համացանցի առաջին տիկին»[4][5][6][6][7][8][9], հանդես է եկել ելույթով։ «Լենայի դեմքը, երբեմն՝ միայն նրա աջ աչքի պատկերը մինչև այժմ էլ կիրառվում է համաշխարհային սարդոստայնում, պատկերների մշակման ժամանակ՝ որպես նմուշօրինակ»[10]։ Իսկ Playboy-ի 1972 թվականի նոյեմբերյան հայտնի համարը հայտնվում է նաև Վուդի Ալենի «Քնկոտը» ֆիլմում[11]։