Լենա Ստոյկովիչ (խորվաթերեն՝ Lena Stojković. հունվարի 3, 2002(2002-01-03), Սպլիտ, Խորվաթիա)[1], խորվաթ թեքվոնդիստուհի[2]։ Հանդես գալով կանանց 46 կգ քաշային կարգում՝ ոսկե մեդալներ է նվաճել թեքվոնդոյի 2022 և 2023 թվականների աշխարհի առաջնություններում, ինչպես նաև Եվրոպայի 2021 և 2022 թվականների առաջնություններում, որոնք անց են կացվել համապատասխանաբար Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում[3][4]։ Ընդ որում՝ Սոֆյայում եզրափակիչ գոտեմարտում հաղթել է ռուս մարզուհի Լարիսա Մեդվեդևային[5], իսկ 2023 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում եզրափակիչ գոտեմարտում տպավորիչ հաղթանակ է տարել թայլանդուհի Կամոնչանոկ Սիկենի նկատմամբ[6][7]։
Տարի
|
Մրցումը
|
Մրցավայրը
|
Գրաված տեղը
|
2021 թ
|
Եվրոպայի առաջնություն
|
Սոֆիա, Բուլղարիա
|
1-ին
|
2022 թ
|
Եվրոպայի առաջնություն
|
Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
|
1-ին
|
աշխարհի առաջնություն
|
Գվադալախարա, Մեքսիկա
|
1-ին
|
2023 թ
|
աշխարհի առաջնություն
|
Բաքու, Ադրբեջան
|
1-ին
|
Եվրոպական խաղեր
|
Կրակով և Մալոպոլսկա, Լեհաստան
|
1-ին
|
- Լենա Ստոյկովիչի պրոֆիլը World Taekwondo-ում
- Լենա Ստոյկովիչի վարկանիշը World Taekwondo-ում
- Լենա Ստոյկովիչը TaekwondoData.com-ում