Լենե Էսպերսեն | |
Կուսակցություն՝ | Պահպանողական ժողովրդական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օրհուսի համալսարան և Lester B. Pearson College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնօրեն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 26, 1965[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Hirtshals, Հյորինգ, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա[1] |
Քաղաքացիություն | Դանիա |
Պարգևներ | |
Լենե Ֆելտման Էսպերսեն (դան․՝ Lene Feltmann Espersen, սեպտեմբերի 26, 1965[1][2][3], Hirtshals, Հյորինգ, Հյուսիսային Դանիա տարածաշրջան, Դանիա[1]), դանիացի ձեռներեց, տնտեսագետ և նախկին քաղաքական գործիչ։ Տնտեսագիտության թեկնածու (cand.oceon.): Ճարտարապետական բյուրոյի դանիական ասոցիացիայի տնօրեն[5]։ Օլբորգի համալսարանի խորհրդի նախագահ Պահպանողական ժողովրդական կուսակցության անդամ, 2008—2011 թվականներին կուսակցության նախագահ[6] 2010–2011 թվականներին Դանիայի արտաքին գործերի նախարար[7]։ Եղել է առաջին կինը այս պաշտոնում[8]։ 2001-2008 թվականներին եղել է Արդարադատության նախարար, 2008-2010 թվականներին` Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար, 1994-2014 թվականներին` Դանիայի պառլամենտի (Ֆոլկետինգ) անդամ։
Լենե Էսպերսենը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին, Հիրթսհալսում, նավատեր Օլե Պիտեր Էսպերսենի և հաշվապահ Ինգե Թանգորդի ընտանիքում[8]։ Քույրը` Աննե Սոֆի Էսպերսենը (ծնվ. 1973), դերասանուհի է, քրոջ որդին` Սիլվեսթեր Էսպերսեն Բիդերն (ծն. 1999), դերասան է[9]։
1972-1981 թվականներին սովորել է Հիրթսհալսի կոմունայի տարրական դպրոցում, 1981-1982 թվականներին` Յորինգի գիմնազիայում։ 1982-1984 թվականներին Միջազգային Բակալավրիատ ծրագրով սովորել է Կանադայի Վանկուվեր կղզու Մետչոսինի Լեսթեր Պիրսոնի անվան UWC քոլեջում, Միացյալ Համաշխարհային Քոլեջներ շարժման քոլեջներից մեկում, 1984-1990 թվականներին` Օրհուսի համալսարանում[8]։ Ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում (cand.oecon.):
1991-1992 թվականներին աշխատել է Օրհուսի տպագրական կենտրոնում, 1992-1994 թվականներին` BEC-ում՝ բանկային տվյալների երեք խոշոր կենտրոններից մեկում՝ Զելանդիա կղզու Ռոսկիլդե քաղաքում։ 1985-1989 թվականներին Օրհուսի համալսարանի տնտեսական խորհրդում եղել է ուսանողության ներկայացուցիչ։ 1986-1988 թվականներին եղել է Պահպանողական ժողովրդական կուսակցության ուսանողական թևի փոխնախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 9-ին դարձել է Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ։ 2011 թվականի հունվարի 13-ին հրաժարական է տվել որպես կուսակցության նախագահ[8]։ Հունվարի 14-ին Լարս Բարֆեդը[7] ընտրվել է նոր նախագահ։
1994 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է պահպանողական ժողովրդական կուսակցության ֆոլկետինգի պատգամավոր։ Լենե Էսպերսենի հետ միասին Պահպանողական ժողովրդական կուսակցությունից ընտրվել են ևս երկու երիտասարդ կին՝ Հենրիետտա Կիերը և Գիտտե Սիբբերգը։ 1990-ականներին նրանց անվանում էին Kylle, Pylle og Rylle, դանիական նմանօրինակը` Սոլիի, Պոլիի և Դոլլիի, Դեյզի Դակի զարմիկները, Ուոլտ Դիսնեյ մուլտֆիլմի հերոսներ։ Նա թողել է Ֆոլկետինգը՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Դանիայի Ճարտարապետական բյուրոյի ասոցիացիայի տնօրեն տեղափոխվելու կապակցությամբ։ Մանդատն անցել է Դանիել Ռուգհոլմին։
2001 թվականի նոյեմբերի 27-ին ստացել է Արդարադատության նախարարի պորտֆելը Ֆոգ Ռասմուսենի երրորդ կաբինետում՝ Վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ։ 2008 թվականի սեպտեմբերի 10-ին փոխարինել է Բենդտ Բենդսենին որպես Պահպանողական ժողովրդական կուսակցության նախագահ և նույն կառավարությունում` որպես էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար։ Նա այդ պորտֆելը պահել է Լյոկ Ռասմուսենի հաջորդ առաջին կաբինետում՝ Լարս Լյոկ Ռասմուսենի ղեկավարությամբ։ 2010 թվականի փետրվարի 23-ին նույն կառավարությունում ստացել է Արտաքին գործերի նախարարի պորտֆելը և դարձել առաջին կինն այդ պաշտոնում[6]։
2014 թվականից Լենե Էսպերսենը Դանիայի Ճարտարապետական բյուրոյի ասոցիացիայի տնօրենն է[5], 2016 թվականի հուլիսի 1-ից` Օլբորգի համալսարանի խորհրդի նախագահը։
1999 թվականի հունիսի 12-ին Էսպերսենն ամուսնացել է Դանի Ֆելտման Էսպերսենի հետ, ում հետ նա ծանոթացել էր Կոպենհագենի Հոլմեն եկեղեցում, համալսարանում սովորելու ընթացքում` լրատվամիջոցների և մի շարք նշանավոր քաղաքական գործիչների ներկայությամբ։ Ունի երկու երեխա՝ Մարկուսը (ծն. 2001) և Ռոբերտը (ծն. 2003): 2005 թվականին Kroghs Forlag հրատարակչությունը լույս է ընծայել Լենե Էսպերսենի Stygge Krumpens skat մանկական գիրքը՝ Մարիա Բրամսենի նկարազարդումներով[10]։ Լենա Էսպերսենը և Վիլլի Սյովնդալը մասնակից են դարձել Լարս Վեստերգորի (Lars Vestergaard) «Կա մի գեղեցիկ երկիր Դանիա, Լենեի և Վիլիի հետ» (Der er et yndigt land - Danmark rundt med Lene og Villy) գրքին, որը հրատարակվել է 2008 թվականին Lindhardt og Ringhof հրատարակչության կողմից[11]։
2009 թվականին Documentas հրատարակչությունը հրապարակել է նրա կենսագրությունը՝ «Կոչիր ինձ պարզապես Լենե» (Bare kald mig Lene), որը գրվել է լրագրողներ Էսբեն Ագերլին Օլսենի և Կիմ Կրիստենսենի կողմից[12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենե Էսպերսեն» հոդվածին։ |
|