Լեո Կուպերը ծնվել է 1904 թվականի նոյեմբերի 24-ին Յոհանեսբուրգում, լիտվացի հրեաների ընտանիքում։ Նրա քույրը՝ Մարին (մահ․՝ 1948) հետագայում եղել է Յոհանեսբուրգի Legal Aid Bureau-ի տնօրենը[4][5]։
Կուպերը սովորել է իրավաբանություն Վիթվաթերսրանդի համալսարանում՝ ստանալով իրավունքի բակալավրի աստիճան[4]։ Որպես փաստաբան՝ Լեո Կուպերը ներկայացրել է աֆրիկացի հաճախորդների շահերը մարդու իրավունքներին վերաբերող դատավարություններում, ինչպես նաև ներկայացրել է երկրի՝ ռասայական խտրականությունից զերծ առաջին արհեստակցական միություններից մեկը[4]։ Օգնել է Հարավաֆրիկյան Հանրապետության՝ իրավաբանական աջակցության առաջին բարեգործական կազմակերպության ստեղծմանը[4]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940 թվականից մինչև 1946 թվականը, Լեո Կուպերը՝ որպես հետախուզության սպա ծառայել է Ութերորդ բանակի կազմում Քենիայում, Եգիպտոսում և Իտալիայում[4][6]։ Պատերազմից հետո կազմակերպել է Առողջապահության ազգային ռազմական հուշահամալիր հիմնադրամը (անգլ.՝ National War Memorial Health Foundation), որը սոցիալական և բժշկական ծառայություններ է մատուցել հասարակության բոլոր շերտերի անապահով մարդկանց[4][6]։
Բիրմինգհեմում Կուպերը ղեկավարել է հետազոտական նախագիծ, որն ուղղված էր օգնելու Քովենթրի քաղաքը վերականգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ռմբակոծություններից հետո[6]։ Այս նախագծի գագաթնակետը դարձել է «Կյանքը քաղաքներում» (անգլ.՝ «Living in Towns», 1953) գրքի հրապարակումը[6]։ 1952 թվականին Կուպերն ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան Բիրմինգհեմի համալսարանում, ապա տեղափոխվել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Դուրբան, որտեղ որպես սոցիոլոգիայի պրոֆեսոր աշխատանքի է անցել Նաթալի համալսարանում[6]։
Կուպերը եղել է ապարտհեյդի ակտիվ հակառակորդ։ Նրա ղեկավարությամբ Նաթալի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը եղել է Հարավաֆրիկյան Հանրապետության միակ միասնական ակադեմիական ֆակուլտետը։ Կուպերը և նրա գործընկեր Ֆաթիմա Մեերը ենթարկվել են լրտեսման ապարտհեյդի կառավարության կողմից, նույնիսկ կառավարության լրտեսները ներթափանցել են ամբիոնում անցկացվող դասերին[7]։
Դուրբանում անցկացրած տարիներին Կուպերը դարձել է Հարավաֆրիկյան Հանրապետության լիբերալ կուսակցության համահիմնադիր[8][9][10][11] և եղել Նաթալում նրա մասնաճյուղի նախագահը[4]։ 1956 թվականի դեկտեմբերի 6-ին Կուպերն ու Ալան Պատոնը Լիբերալ կուսակցության անունից ելույթ են ունեցել պետության դավաճանության մեջ մեղադրվողներին օգնելու նպատակով Դուրբանում անցկացվող դրամահավաքի միջոցառման ժամանակ[12]։ Նրանք և չորս այլ բանախոսներ ձերբակալվել են։ 1957 թվականի օգոստոսի 1-ին բոլոր վեց ամբաստանյալներն արդարացվել էին բողոքարկւմից հետո[12]։
1960-ական թվականներին Կուպերը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), որտեղ նա սկսել է դասավանդել և հետազոտություններ կատարել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանում և նշանակվել է սոցիոլոգիայի պրոֆեսոր[9]։ Նրա հրապարակումներից են՝ The Pity of it All, «Պասիվ դիմադրությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում» (անգլ.՝ «Passive Resistance in South Africa») և «Ցեղասպանության կանխարգելումը» (անգլ․՝ «The Prevention of Genocide»)[13]։ Նրա «Ցեղասպանություն։ Դրա քաղաքական կիրառությունը քսաներորդ դարում» (անգլ.՝ «Genocide: Its Political Use in the Twentieth Century», 1981) գիրքը հատկապես լայնորեն արձագան է ստացել[14] և շարունակում է ուսումնասիրվել ավելի քան երեսուն տարի անց[15][16][17][18][19]։
Կուպերը եղել է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի միջազգային խորհրդի հիմնադիրներից մեկը[20]։ 1980-ական թվականների կեսերին նա հիմնել է International Alert ընկերությունը Մայքլ Յանգի, Մարտին Էննալսի և այլոց աջակցությամբ[21][22][23]։
1936 թվականին Լեո Կուպերն ամուսնացել է մարդաբան Հիլդա Կուպերի հետ։ Նրանք ունեցել են երկու դուստր[4][9]՝ մարդու միջազգային իրավունքների փաստաբան Ջեննի Կուպերը և նկարիչ ու քանդակագործ Մարի Կուպերը[11]։
Լեո Կուպերի գիտական հետազոտությունների զգալի մասը նվիրված է 1915 թվականի հայերի ցեղասպանության խնդրի ուսումնասիրությանը։ «Ցեղասպանություն. նրա քաղաքական կիրառությունը XX դարում» (1982) աշխատության մեջ Կուպերը քննում է ցեղասպանության հիմնական սոցիոլոգիական տեսությունները, հայերի օրինակով մոդելավորում ցեղասպանության գործընթացը, ցույց տալիս, որ 1915 թվականին երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը իրականացման իր ձևերով և չափերով գերազանցել է Աբդուլ Համիդ II-ի իրագործած հայկական կոտորածները։
Կուպերը 1915 թվականի ցեղասպանությունը բաժանել է երկու փուլի, առաջին՝ հայերին զինաթափելու մասին հրահանգից (1915 թվականի փետրվար) մինչև առաջին տեղահանությունները ապրիլի սկզբին, երկրորդ՝ բուն տեղահանությունը՝ մանրակրկիտորեն ծրագրված ժամանակի և տեղի առումով։ Կուպերը հերքել է հայերի տեղահանության ռազմական անհրաժեշտության վերաբերյալ դրույթը, գտել, որ հայերի ինքնորոշման պահանջը իշխող էթնոսի (թուրքերի) կողմից ընկալվել է որպես պետության փլուզման սպառնալիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Կուպերը մասնակցել է ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսների, ինչպես նաև հայերի ցեղասպանությանը նվիրված ժողովուրդների մշտական ատյանի նիստերին (1984 թվականի ապրիլ)։
Kuper, Leo (1953). Living in Towns: selected research papers in urban sociology of the Faculty of Commerce and Social Science, University of Birmingham. Cresset Press.
Passive Resistance in South Africa by Leo Kuper (New Haven, Yale University Press, 1957, 256 p., 4 p. of plates ։ ill. ; 21 cm).
"Techniques. of Social Control in South Africa" by Leo Kuper, Listener 55, 31 May 1956, pp. 708.
"Rights and riots in Natal" by Leo Kuper In Africa South, Vol.4, No.2, Jan–Mar 1960, pp. 20–26.
"The Heightening of Racial Tension" by Leo Kuper, In The Heightening of Racial Tension, Vol.2, 1960, pp. 24–32.
"Ethnic and Racial Pluralism: Some Aspects of Polarization and Depluralization." In Leo Kuper and MG. Smith, M.G. (Eds) Pluralism in Africa. Berkeley and Los
"Racialism and Integration in South African Society" by Leo Kuper, In Racialism and Integration in South African Society, Vol.4, 1963, pp. 26–31.
"The problem of violence in South Africa" by Leo Kuper, in Inquiry (Taylor & Francis), Vol.7 (1–4), 1964, pages 295–303.
"Book Review: Caneville: The Social Structure of a South African Town. Pierre L. Van Den Berghe, Edna Miller" by Leo Kuper, In American Journal of Sociology, Vol.71 (1), 1965, pp. 115.
"Neighbour on the Hearth." by Leo Kuper – Environmental Psychology։ Man and His Physical Setting, edited by H. M. Proshansky, W. H. Ittelson and L. G. Rivlin, (New York։ Holt, Rinehart & Winston, 1970).
"Continuities and Discontinuities in Race Relations: Evolutionary or Revolutionary Change" by Leo Kuper in Cahiers d'études africaines ( published by EHESS ), Vol. 10, Cahier 39, 1970, pp. 361–383.
Kuper, Leo (2009). «Theories of Revolution and Race Relations*». Comparative Studies in Society and History. 13 (1): 87–107. doi:10.1017/S0010417500006125. ISSN0010-4175.
"African Nationalism in South Africa, 1910–1964" by Leo Kuper in The Oxford History of South Africa, Vol. II, M. Wilson and L. Thompson (eds.), Oxford։ Clarendon Press, 1971, pp. 424–476.
Kuper, Leo (2009). «Race, Class and Power: Some Comments on Revolutionary Change». Comparative Studies in Society and History. 14 (4): 400–421. doi:10.1017/S0010417500006782. ISSN0010-4175.
"Book Review: Ethnicity and Resource Competition in Plural Societies. Leo A. Despres" by Leo Kuper, In American Journal of Sociology, Vol.82 (5), 1977, pp. 1146.
"Types of Genocide and Mass Murder" by Leo Kuper, In Israel W. Charny (ed.) Toward the understanding and prevention of genocide։ Proceedings of the International Conference on the Holocaust and Genocide. Boulder and London։ Westview Press, 1984, pages 32–47.
"The Nazi Doctors: Medical Killing and the Psychology of Genocide.", by Robert Jay Lifton and by Leo Kuper, Political Science Quarterly, Vol.102 (1), March 1987, pp. 175.
"In the Belly of the Beast: The Modern State as Mass Murderer" by Robin M. Williams, Leo Kuper, in Contemporary Sociology, Vol.16 (4), 1987, pp. 502.
"Genocide and the Modern Age: Etiology and Case Studies of Mass Death" by Leo Kuper, Isidor Walliman, Michael N. Dobkowski, In Contemporary Sociology, Vol.17 (1), 1988, pp. 24.
"Theological warrants for genocide: Judaism, Islam and Christianity" by Leo Kuper – Terrorism and Political Violence, Volume 2, Issue 3, 1990, pages 351–379.
"On Jewish Disconnection from Other Genocides." by Leo Kuper – Internet on the Holocaust and Genocide, Issues 49–50, Special Section, 1990, p. 7.
Revolution and Genocide։ On the Origins of the Armenian Genocide and the Holocaust, 2nd edition by Robert Melson, Leo Kuper (Introduction), Leo Kuper (Foreword by)
Kuper, L. (1990). «The genocidal state: an overview». State Violence and Ethnicity: 19–51.
"The Genocidal State: An Overview", by Leo Kuper in Pierre L. van den Berghe, ed., State Violence and Ethnicity (Niwot, CO։ University Press of Colorado), 1990, pp. 44.
"The Roots of Evil: The Origins of Genocide and Other Group Violence." by Leo Kuper, Ervin Staub, In Contemporary Sociology, Vol.19 (5), 1990, pp. 683.
"The Genocidal Mentality: Nazi Holocaust and Nuclear Threat" by Leo Kuper, Robert Jay Lifton, Erik Markusen, In Contemporary Sociology, Vol.20 (2), 1991, pp. 217.
"Lethal Politics: Soviet Genocide and Mass Murder since 1917" by Leo Kuper, R. J. Rummel, In Contemporary Sociology, Vol.20 (3), 1991, pp. 433.
"Reflections on the Prevention of Genocide," by Leo Kuper in Helen Fein (Ed.) Genocide Watch. New Haven, CT։ Yale University Press, 1992, pp. 135–161.
"Theoretical Issues relating to Genocide: Uses and Abuses" by Leo Kuper in G.J. Andreopoulos (ed.), Genocide։ Conceptual and Historical Dimensions, University of Pennsylvania Press, Philadelphia, 1994, p. 31-46.
↑Waters, Geoff (2015). «Liberalism interruptus: Leo Kuper and the Durban school of oppositional empirical sociology of the 1950s and 1960s». Transformation: Critical Perspectives on Southern Africa. 88 (1): 43–61. doi:10.1353/trn.2015.0020. ISSN1726-1368.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 16)։