Լեո ակումբ | |
---|---|
Տեսակ | service club? և Միջազգային կազմակերպություն |
Կարգախոս | առաջնորդություն, փորձ և հնարավորութուն |
Հիմնադրված | 1957 |
Գլխադասային գրասենյակ | Oak Brook, Դյուպաժ շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Կայք | members.lionsclubs.org/EN/leos/index.php |
Լեո ակումբ (անգլ.՝ Leo Club), երիտասարդական կազմակերպություն Լայոնս միջազգային կազմակերպության (անգլ.՝ Lions Clubs International) հովանու ներքո։ Կազմակերպության անվանումը բացվում է որպես ակումբի կարգախոսի երեք բաղկացուցիչ՝ Leadership, Experience և Opportunity (հայերեն՝ առաջնորդություն, փորձ և հնարավորութուն): Կազմակերպության նպատակն է հասարակության բարելավմանն ուղղված գործունեությունը և ծրագրերը, որոնք պետք է զարգացնեն և մշակեն երիտասարդության շրջանում առաջնորդության, կազմակերպվածության և հասարակական-օգտակար աշխատանքի հմտությունները։
Առաջին Լեո ակումբը ստեղծվել է 1957 թվականին Փենսիլվանիայում (ԱՄՆ)։ Նրա հիմնադիրը՝ Ջիմ Գրեյվերը՝ տեղի բեյսբոլի թիմի մարզիչը, համարվում էր Լայոնս ակումբի ակտիվ անդամ։ Ակումբի առաջին կազմում ընդգրկված էին Աբինգթոնի բարձրագույն դպրոցի 35 աշակերտներ, որոնցից 26-ը Գրեյֆերի բեյսբոլի թիմի անդամներ էին։
1964 թվականին Գրեյվերի հիմնադրած շարժումը գրավել է Լայոնսի շրջանային դեպարտամենտի (անգլ.՝ Lions district) ուշադրությունը։ Լեո ակումբը ստացել է հովանավորչական օգնություն և հնարավորություն Փենսիլվանիայից դուրս տարածվելու և զարգանալու։ 1967 թվականին շարժումն արդեն ներառել է շուրջ 200 ակումբ, որոնք ստեղծվել են աշխարհի 18 երկրներում, և ճանաչվել է Lions Clubs International պաշտոնական երիտասարդական ծրագրի կողմից։ Հաջորդ տարվա ընթացքում ակումբների թիվն ավելացել է 4 անգամ, և 1968 թվականի վերջին աշխարհի 48 երկրներում եղել է 918 Լեո ակումբ։
Լեո ակումբի պաշտոնական կայքի տրամադրած տվյալների համաձայն։
2010 թվականի սկզբին Լեո ակումբի շարժումը գրանցվել է աշխարհի 142 երկրներում և ունեցել է 144000 անդամ ամբողջ աշխարհում
Շարժման հիմնական հովանավորներն ու համակարգողներն են Լայոնս ակումբների միջազգային ասոցիացիան (անգլ.՝ The International Association of Lions Clubs) կամ LCI-ը (անգլ.՝ Lions Clubs International)։ Լեո ակումբները, որոնք կազմակերպվում են երկրում, միավորվում են Լեո գավառում, իսկ ակումբի անդամները կոչվում են առյուծներ (անգլ.՝ Leos)։
Յուրաքանչյուր ակումբ ունի իր կառավարումը (այսպես կոչված սպաներ), որոնց թվին են պատկանում ակումբի նախագահը, նրա տեղակալը, գանձապահը և քարտուղարը։ Բացի այդ, կանոնադրությամբ նախատեսվում է ունենալ տարբեր հանձնաժողովներ (ըստ ֆինանսների, ուղղությունների, նախագծերի)։ Յուրաքանչյուր Լեո ակումբ ենթարկվում է գավառի Լայոնս ակումբին։
Լեո ակումբների գործունեության հիմնական ոլորտը տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր սոցիալական նախագծերի և միջոցառումների անցկացումն է առողջապահության, կրթության, ինքնազարգացման ոլորտներում։ Լեո ակումբները կարող են նախագծեր իրականացնել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ Լեո ակումբների կամ կողմնակի կազմակերպությունների հետ համագործակցությունում[2]։
2002 թվականին Լեո ակումբները բաժանվել են երկու ուղղությունների՝ ըստ անդամների տարիքի[3]