Լեոն Պինսկեր יהודה לייב פינסקר | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1821 Տոմաշուվ Լյուբելսկի, Տոմաշուվ Լյուբելսկի շրջան, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1891 (69 տարեկան) Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Tomb of Nicanor և Օդեսա |
Քաղաքացիություն | Լեհաստան և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բժիշկ, լրագրող, գրող և քաղաքական ակտիվիստ |
Գործունեության ոլորտ | բժիշկ |
Ալմա մատեր | Օդեսայի ազգային համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] և ռուսերեն[1] |
Հայր | Simhah Pinsker? |
Leon Pinsker Վիքիպահեստում |
Լեոն (Եհուդա Լեյբ) Պինսկեր կամ Լեո Պինսկեր, Լև Սեմյոնի Պինսկեր (եբրայերեն՝ יהודה לייב פינסקר, դեկտեմբերի 25, 1821, Տոմաշուվ Լյուբելսկի, Տոմաշուվ Լյուբելսկի շրջան, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - դեկտեմբերի 21, 1891, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), հրեա բժիշկ, փիլիսոփա սիոնականության գաղափարախոս և գործիչ, Հովեվեյ Ցիոն սիոնիստական շարժման առաջնորդ։
Եհուդա Լեյբ Պինսկերը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 13-ին Տոմաշով-Լյուբելսկի քաղաքում հրեա մանկավարժ և գրող Սիմխա Պինսկերի ընտանիքում։ Սիմխան ծագումով Գալիցիայից էր, նրա տանը խոսում էին գերմաներեն։ Վաղ մանկության ժամանակաշրջանում Եհուդա Լեյբ պինսկերի ընտանիքը տեղափոխվում է օդեսա, որտեղ նա սովորում է իր հոր մասնավոր դպրոցում, ապա՝ տեղական միջնակարգ դպրոցում։
Ստանալով միջնակարգ կրթություն, Եհուդա Լեյբ Պինսկերը ընդունվում է Ռիշելիեի վարժարանի իրավագիտության ֆակուլտետ և դառնում Ռուսական կայսրության բուհ ընդունված առաջին հրեաներից մեկը։ Ուսանողության տարիներին Պինսկերը հրեական Հասկալա լուսավորական շարժման և հրեաների ձուլման կողմնակից էր։
Վարժարանը ավարտելուց հետո նրան չեն թողնում փաստաբան դառնալ[2] և Եհուդա Լեյբ Պինսկերը որոշում է դասախոսական գործունեությամբ զբաղվել։ Տեղափոխվելով Քիշնև, նա սկսում է հրեական դպրոցում ռուսերեն դասավանդել։ Այդպես աշխատելուց մեկ տարի անց նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ 1843 թ. ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկության ֆակուլտետ և 1848 թ. ավարտում է այն։ Ստաժավորում է անցնում Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ ծանոթանում է Հասկալայի առաջնորդների հետ։
Օդեսա վերադառնալով Պինսկերը սկսում է բժշկական գործունեությամբ զբաղվել։ Ղրիմյան պատերազմի սկսումից հետո կամավոր բանակ է գնում որպես բժշիկ, ծառայության համար ստանալով մեդալ։
1860-1862 թթ. Օդեսայում հրատարակվող «Ռասսվետ» և «Սիոն» հանդեսների համահիմնադիրներից և խմբագիրներից էր։ Հետագայում համագործակցում է արդեն Սանկտ Պետերբուրգում 1879-1883 թթ. լույս տեսնող «Ռասսվետ» հանդեսի հետ, որտեղ 1882 թ. հրապարակվում է Պինսկերի «Ավտոէմանսիպացիա» աշխատության ռուսերեն թարգմանությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Պինսկեր» հոդվածին։ |
|