Լեոպոլդ Լեֆլյոր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1827[1] |
Ծննդավայր | Ժեշուվ, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 6, 1898[2][3][1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Leopold Löffler Վիքիպահեստում |
Լեոպոլդ Լեֆլյոր (հայտնի է նաև որպես Լոֆֆեր[4], լեհ.՝ Leopold Löffler; հոկտեմբերի 27, 1827[5], հոկտեմբերի 27, 1827[1], Ժեշուվ, Ավստրիական կայսրություն - փետրվարի 6, 1898[2][3][1], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ նկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, 1886 թվականից սկսած Վիեննայի կերպարվեստի ակադեմիայի անդամ է և իր արտիստիկ կարիերայի գագաթնակետի[4]` 1878 թվականին, Լեոֆլերին Կրակով է հրավիրել Յան Մատեյկոն(Ավստրո-Հունգարիա)։
Ծնվել է պետական պաշտոնյայի ընտանիքում։ 1845 մեկնել է Վիեննա, որտեղ ընդունվել է կերպարվեստի ակադեմիա, որտեղ և ստաժավորվել է XIX դարի առաջին կեսի ավստրիական հայտնի նկարիչ Ֆերդինանդ Վալդմյուլլերի մոտ։
1856 թվականին դուրս է եկել ակադեմիայից, որպեսզի ուսումը շարունակի Մյունխենում, ապա Փարիզում։ 1860 վերադարձել է Վիեննա, որտեղ նկարել է և աշխատել որպես ուսուցիչ։ Դարձել է հայտնի նկարիչ, ում պատվիրատուների թվում էին կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը և կոմս Էստերխազին։ Եղել էր Վիեննայի կերպարվեստի Ակադեմիայի անդամ։
1877 թվականին Յան Մատեյկոյի հրավերով վերադարձել է հայրենիք և Կրակովի կերպարվեստի դպրոցում զբաղեցրել պրոֆեսորի պաշտոնը։ Աշխատել է որպես բնորդից նկարելու և 20 տարվա ընթացքում ակադեմիական գեղանկարչության կուրսերի դասավանդող։ Կրթել է հայտնի նկարիչների մի ամբողջ սերունդ, որոնց թվին են պատկանում Ոյցեխ Վեյսը, Լեոնարդ Վինտերովսկին, Վինսենթ Ոձինովսկին, Վլոձիմեժ Տետմայերը, Ադամ Բադադովսկին, Զդիսլավ Յասինսկին, Յուլիան Պանկևիչը և այլն նկարիչներ։
Մահացել է Կրակովում և թաղվել է Ռայովիցի գերեզմանոցում
Լեոպոլդ Լեֆլյորը մի շարք ժանրային և պատմական կտավների, այդ թվում նաև դիմանկարների հեղինակ է, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նրա վերարտադրությունները հաճախ որպես բացիկներ և վիմագրություններ հայտնվում են ամսագրերում և թերթերում։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդ Լեֆլյոր» հոդվածին։ |
|