Լեպրեխոնների ազգային թանգարան

Լեպրեխոնների ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան և folk museum?
Երկիր Իռլանդիա
ՏեղագրությունDublin postal district?
Հիմնադրվել էմարտի 10, 2010
Կայքleprechaunmuseum.ie
Քարտեզ
Քարտեզ

Լեպրեխոնների ազգային թանգարան (անգլ.՝ National Leprechaun Museum), թանգարան Դուբլինում, որը նվիրված է լեպրեխոններին՝ իռլանդական բանահյուսության կերպարներին՝ փոքրիկ մարդուկներին, որոնց համեմատում են փերիների կամ Էլֆերի հետ։ Բաց է 2010 թվականի մարտի 10-ից, և The Irish Times իռլանդական թերթի խոսքերով՝ լեպրեխոնների առաջին թանգարանն է աշխարհում[1] և մի տեսակ «Լեպրեխոնների Լուվր» է[2]։

Թանգարանի կազմակերպիչ ու տնօրեն Թոմ Օ՚Ռեյլին 2003 թվականից մշակել է թանգարանի հայեցակարգը, և հետագայում այն նախագծել է իտալացի դիզայներ Ելենա Միկելին՝ Վալտեր Սցիպիոնիի հետ համագործակցությամբ[1][2][3]։ Օ՚Ռեյլի մտահղացման համաձայն՝ թանգարանը պետք է դառնա ոչ թե պարզապես «առևտրային ձեռնարկություն», այլ «սթորի-թելինգ» ձևաչափով ատրակցիոն, որի շնորհիվ այցելուները կտոգորվեն «լեպրեխոնների փորձով»[2]։

Թանգարանում էքսկուրսիան իր մեջ ներառում է էքսպոզիցիա էքսկուրսավարի ուղեկցությամբ (ցանկացողների համար կան նաև աուդիոգիդեր)[2], որի ընթացքում այցելուներին ծանոթացնում են լեպրեխոնների և դրանց մասին բանահյուսական աղբյուրների հասկացությանը, նաև պատմում են՝ ինչպես է մարդը փորձում բռնել լեպրեխոնին[2]։ Դրան հաջորդում է լեպրեխոնների մասին պատմությունը մասսայական մշակույթում, մասնավորապես Ուոլթ Դիսնեյի՝ Իռլանդիա կատարած այցին, որը ոգեշնչել է նրան 1959 թվականին ստեղծել «Դորբի Օ՚Գիլը և փոքրիկ ժողովուրդը» ֆիլմը[2]։

Այցելուները նաև անցնում են տեսողական պատրանքներով թունելի միջով, Անտրիմ (Հյուսիսային Իռլանդիա) կոմսության հսկաների ճանապարհի փայտե մոդելով և սենյակով, որտեղ բոլոր իրերը, ներառյալ կահույքը, հսկայական չափերի են, որպեսզի այցելուն զգա իր «փոքրությունը»[1][2][3]։ Մեկ այլ սենյակ անձրևանոցներով պաշտպանված է արհեստական անձրևից, իսկ հարևան սենյակում կարելի է տեսնել ծիածանը, որից հետո այցելել այն սենյակ, որտեղ գտնվում են լեպրեխոնների գանձերը՝ կավահողի վրա գտնվող ոսկու կարասը[1][2][3]։

Թանգարանում կան նաև սենյակներ՝ նվիրված Լիրի երեխաներինհին, իռլանդական բերդը և Նյուգրեյնջի պաշտամունքային դամբարանը. կա սենյակ ջրհորով և հսկա ծառերի կոճղերով[2][3], ինչպես նաև «կախարդական փոշի», որ, իբր, շարժում է փերիներին[2]։ Էքսկուրսիայի ավարտին այցելուները կարող են այցելել լեպրեխոնների թեմայով հուշանվերների խանութ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «World's First Museum Dedicated to Leprechauns Opens in Ireland». myFoxphoenix.com. 2010 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Rosita Boland (2010 թ․ մարտի 10). «The Louvre of leprechauns». The Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Donal Thornton (2010 թ․ մարտի 10). «New National Leprechaun Museum opens its doors in Dublin». irishcentral.com. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]