Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնահովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Տաշիր համայնք[1] | ||
Գյուղապետ | Գագիկ Սուքիասյան | ||
Հիմնադրված է | 1822 - 1823 թ. թ. | ||
Այլ անվանումներ | Լեռնհովիտ | ||
Տվյալ կարգավիճակում | 1978 թվականից | ||
Մակերես | 20,68 կմ² | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Կլիմայի տեսակ | Բարեխառն | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1302[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնահովիտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/501 (հայ.) | ||
| |||
Լեռնահովիտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1650 մետր։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
Գյուղը հիմնադրվել է 1822-1823 թվականներին և կոչվել Ղարաքիլիսա։ Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից և Էրզրումից։ Վերանվանվել է Լեռնահովիտ 1978 թվականի [ունվարի 25-ին[3]։
Լեռնահովիտում առկա է մեկ գերեզմանոց, մեկ եկեղեցի և միջնադարյան գյուղատեղի։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի, իսկ հարավ-արևմուտքում է գտնվում «Մամուռդոշ» ամրոցը։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Զարգարաքենդ» գյուղատեղին, եկեղեցի (12-13-րդ դարեր), գերեզմանոցներ (12-19–րդ դարեր)։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեռնահովիտի մշտական բնակչությունը կազմել է 1302, առկա բնակչությունը՝ 1028 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 715 | 1411 | 1978 | 1642 | 2110 | 1882 | 1623 | 1302[2] |
Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 1716,7 հա, որից՝ 707,9 հա վարելահող, 176,4 հա խոտհարք, 783,9 հա արոտ։
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, որի կառուցումը ֆինանսավորել է «Տաշիր գրուպը»։ Գործում է նաև մանկապարտեզ։