«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» (ադրբ.՝ Dağlıq Qarabağın Azərbaycanlı İcması), Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպություն, որը ներկայացնում է մինչև Արցախյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակվող և հակամարտության հետևանքով Ադրբեջանի տարբեր շրջաններ տեղափոխված ադրբեջանցիների շահերը։
Կազմակերպության նախագահն է Թուրալ Գյանջալիևը։