Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1889 |
բարձրություն | 73 սանտիմետր |
լայնություն | 91,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Սեն Ռեմի դե Պրովանս |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
հավաքածու | Կյոլլեր-Մյուլլերի թանգարան[1] |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0721.htm, https://vangoghworldwide.org/artwork/F721 կայք | |
Ծանոթագրություններ | |
A Meadow in the Mountains: Le Mas de Saint-Paul Վիքիպահեստում |
«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» (հոլ.՝ Korenvelden voor berglandschap), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 73,5 × 92 սմ։
Այսօր «Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կյոլլեր-Մյուլլերի թանգարանում[2] (Օթերլո, Նիդերլանդներ)։
1889 թվականի մայիսին Վինսենթ վան Գոգն ինքնակամ բուժման է մեկնում Սան Ռեմիի հոգեբուժարան՝ Սեն Ռեմի դը Պրովանսում[3][4]։ Այստեղ նկարիչը հարևան հիվանդասենյակ մտնելու թույլտվություն ուներ, որն օգտագործում էր որպես ստուդիա։ Սկզբի շրջանում Գոգը միայն հոգեբուժարանի հիվանդասենյակի պատուհանից երևացող աշխարհն էր նկարում՝ բաղեղով պատված ծառեր, եղրևանի և հիրիկներ[3][5]։ Նա կարող էր տեսնել նաև ցորենի մոտակա դաշտերը՝ Սեն Ռեմիում նկարած շատ նկարների հիմնական առարկան[6]։ Հիվանդանոցից դուրս գալիս հեղինակը կտավին էր հանձնում ցորենի դաշտերը, ձիթենու այգիները, նոճիները[5], որոնք նա համարում էր «տիպիկ Պրովանսյան»։ Մեկ տարում Վինսենթը նկարեց ավելի քան 150 կտավ[3]։
«Լեռնային մարգագետին. Սեն Պոլ ֆերման» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Գոգը պատկերել է ցորենի դաշտ։ Հորիզոնին մանուշակագույն լեռներ են։ Երկինքը դեղին է։ 1890 թվականի հունվարի 3-ին Վան Գոգը այս կտավն ուղարկել է եղբորը՝ Թեոյին. նկարը հեղինակն անվանել է «Դաշտ»[7]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռնային մարգագետին։ Սեն Պոլ ֆերման կատեգորիայում։ |