Լես Քլարկ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1907[1][2] |
Ծննդավայր | Օգդեն, Յուտա, ԱՄՆ[2] |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1979[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վենետիկի ավագ դպրոց[3] |
Մասնագիտություն | կերպարների անիմացիա, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Աշխատավայր | The Walt Disney Studios[4][2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Les Clark Վիքիպահեստում |
Լեսլի Ջեյմս Քլարկ (անգլ.՝ Leslie James Clark, նոյեմբերի 17, 1907[1][2], Օգդեն, Յուտա, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 12, 1979[1][2], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի անիմատոր, Դիսնեյի ինը ծերուկներից մեկը։ Աբ Այվերքսի հետ աշխատել է Միկի Մաուսի օրիգինալ կերպարի վրա։
Լես Քլարկը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 17-ին Օգդենում (Յուտա նահանգ) և եղել է Ջեյմս Քլարկի և Լյութ Ուոդսվորթի ընտանիքի 12 երեխաներից ավագ որդին։ Լեսի հայրը մասնագիտությամբ ատաղձագործ էր։ Քլարկների ընտանիքը հաճախ է տեղափոխվել մի վայրից մյուսը։ 1930 թվականին նրանք բնակություն են հաստատել Լոս Անջելեսում, որտեղ Լեսն սկսել է հաճախել Venice High School։
Ավագ դպրոցում սովորելու ժամանակ Լեսն ամռանն աշխատել է պաղպաղակի խանութում, որը գտնվում էր Դիսնեյի ստուդիայից ոչ հեռու։ Ուոլթ և Ռոյ Դիսնեյները երբեմն մտել է այդ խանութ, և մի անգամ Ուոլթ Դիսնեյը գովել է Լեսին գեղեցիկ տառերով գրության համար, որ նա գրել էր խանութի մենյուում։ Երիտասարդ տղան համարձակություն է ունեցել Ուոլթ Դիսնեյին հարցնել ստուդիայում աշխատելու մասին, ինչին ի պատասխան Ուոլթ Դիսնեյը Լեսին խնդրել է ցույց տալ իր նկարածներից։ Քլարկը ցույց է տվել իր նկարները և ստացել է ժամանակավոր աշխատանքի առաջարկ, մինչև որ ավարտի դպրոցը[6][7]։
Լեսլին մշտական աշխատանքի է ընդունվել 1927 թվականի փետրվարի 23-ին՝ ավագ դպրոցն ավարտելուց մի քանի օր անց։ Ստուդիայում Լեսի առաջին աշխատանքները եղել են տեսախցիկով նկարահանումը, ռետուշավորումը և անիմացիայի կադրերի ներկումը Աբ Այվերքսի ղեկավարությամբ։ Ստուդիայում «Վիլիի շոգենավը» մուլտֆիլմի վրա աշխատելու ժամանակ Քլարկին արդեն վստահել են մուլտֆիլմի միջանկյալ կադրերի նկարումը։ Լեսն ստացել է անիմատորի պաշտոն Silly Symphonies-ի վրա աշխատելու ժամանակ, որտեղ նա աշխատել է «Կմախքների պարը» մուլտֆիլմի այն տեսարանի վրա, որտեղ մի կմախքը նվագում է մյուսի ոսկորներիով, ինչպես քսիլոֆոնով[8]։
Ստուդիայից Աբ Այվերքսի հեռանալուց հետո Միկի Մաուսի գլխավոր անիմատորը դարձել է Լես Քլարկը։ Այդ ժամանակ նա շարունակում է կատարելագործել իր նկարչական հմտությունները՝ ազատ ժամանակ հաճախելով արվեստի դասերի։ Լես Քլարկը նկարել է թզուկներից յուրաքարնչյուրի հետ Սպիտակաձյունիկի պարի տեսարանը «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմում, ինչպես նաև մասնակցել է այնպիսի կերպարների անիմացիային, ինչպիսիք են Պինոկիոն, Մոխրոտը, Ալիսան, փերի Դին-Դինը։ Լես Քլարկն Դիսնեյի ստուդիայում աշխատել է մինչև 1975 թվականի սեպտեմբերի 30-ը (48 տարի), ինչը նրան դարձնում է Դիսնեյի ստուդիայի ամենաերկարատև և մշտապես աշխատող անիմատորը։
Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա՝ Ռիչարդը և Միրիամը։
Լես Քլարկը մահացել է 1979 թվականի սեպտեմբերի 12-ին Սանտա Բարբարայում քաղցկեղից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լես Քլարկ» հոդվածին։ |
|