Այս հոդվածը կամ նրա հատվածը պարունակում է տեղեկատվություն սպասվող կամ արտադրության ընթացքում գտնվող կինոնկարի մասին։ Հոդվածի բովանդակությունը կարող է փոխվել կինոնկարի նկարահանվելու և ցուցադրվելու կամ այլ տեղեկատվություն հայտնվելու հետ։ |
Լեփ-լեցուն սենյակ | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Բիլի Միլիգանի մտքերը (վեպ) |
Ռեժիսոր | Կոռնել Մունդրուցո |
Գլխավոր դերերում | Քրիստոֆեր Էբոթ, Sasha Lane?, Ամանդա Սայֆրիդ, Emma Laird?, Էմմի Ռոսում, Թոմ Հոլանդ, Will Chase?, Լիոր Ռազ, Լեւոն Հոկ, Թոմաս Սադոսկի, Ջեյսոն Այզեքս և Կարմեն Էջոգո |
Պրոդյուսեր | Կոռնել Մունդրուցո, Արնոն Միլչեն, Michael Schaefer?, Tom Holland?, Ակիվա Գոլդսման և Alexandra Milchan? |
Սցենարիստ | Ակիվա Գոլդսման |
Դարաշրջան | 1979 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | հունիսի 9, 2023-ից հուլիսի 28, 2023-ը |
Հեռուստաալիք | Apple TV+ |
Ընկերություն | Apple Studios?, Regency Enterprises և Weed Road Pictures |
Դիստրիբյուտոր | Էփլ |
Պաշտոնական կայքէջ |
«Լեփ-լեցուն սենյակ» (անգլ.՝ The Crowded Room), սպասվող անթոլոգիա հեռուստասերիալ, որի արտադրությամբ զբաղվում է Apple ընկերությունը։ Առաջին եթերաշրջանում գլխավոր դերակատարներն են Թոմ Հոլանդը և Ամանդա Սեյֆրիդը։
Առաջին եթերաշրջանի գլխավոր կերպարներն են Դենի Սալիվանը՝ բազմաթիվ անձնային խանգարումներով տղամարդ և Ռիան՝ բժշկուհի, որը փորձում է օգնել նրան և զուգահեռաբար կարգավորել իր անձնական կյանքը։ Գրական հիմքը հանդիսանում է Դենիել Քիզի «Բիլլի Միլիգանի բազմաթիվ մտքերը» վեպը։
Հաջորդ եթերաշրջանը նվիրված է լինելու այլ անսովոր հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։
Դեռ 1997 թվականին Թոդ Գրաֆը և Դենի Դե Վիտոն գրել են «Լեփ-լեցուն սենյակ» ֆիլմի սցենարը։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ջեյմս Քեմերոնը[1]։ Գլխավոր կերպարի մարմնավորման համար հետաքրքրություն են հայտնել Ջոնի Դեփը, Բրեդ Փիթը, Շոն Փենը, Քոլին Ֆարելը և այլ դերասաններ, որոնցից մի քանիսին Միլիգանը անձամբ է խորհուրդ տվել։ 2015 թվականի մարտին հայտնի է դարձել, որ դերը ստացել է Լեոնարդո ԴիԿապրիոն, նա ձգտել է կատարել այդ դերը մոտ 20 տարի, սցենարիստը եղել է Ջեյսոն Սմիլովիրը, իսկ արտադրությամբ զբաղվել է դերասանի Appian Way ընկերությունը[2][3]։ Հայտնի է, որ 2016 թվականին անցկացվել են նկարահանումներ, սակայն որոշ ժամանակ անց դրանք դադարեցվել են[4]։
2021 թվականի ապրիլին հայտարարվել է, որ «Լեփ-լեցուն սենյակը» լինելու է ոչ թե ֆիլմ, այլ հեռուստասերիալ, որի առաջին եթերաշրջանը բաղկացած է լինելու 10 էպիզոդից[5]։ Առաջին եթերաշրջանի սցենարը գրել է Ակիվա Գոլդսմանը։ Գլխավոր դերերը ստացել են Թոմ Հոլանդը[6] և Ամանդա Սեյֆրիդը։ Նկարահանումներն սկսվել են 2022 թվականի մարտին[7][8]։
|