Լիամ Վոլշ անգլ.՝ Liam Walsh | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 15, 1997[1] (27 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||
Համար | 12 | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 2, 2018: |
Լիամ Վոլշ (անգլ.՝ Liam Walsh, սեպտեմբերի 15, 1997[1], Հայթոն, Մերսիսայդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։
5 տարեկան հասակում Վոլշը միացել է «Էվերթոն ՖԱ»-ի ակադեմիային[2]։ 2015 թվականի մարտին ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[3]։ Լիամը հանդես է եկել «Էվերթոնի» Մ18 և Մ23 հավաքականների կազմերում։
Թիմի կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 1-ին՝ փոխարինման դուրս գալով «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով՝ «Լիդսի» հաղթանակով[4]։ 2015 թվականի նոյեմբերին «Էվերթոն Մ18» թիմի կազմում Լիամը խփել է իր առաջին գոլը «Դերբի Կաունտիի» դեմ խաղում[5]։ Արդյունքում նրա գոլը ճանաչվել է թիմի լավագույն գոլը նոյեմբեր ամսվա ընթացքում[6]։
2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամ Վոլշը հանդես է եկել «ԷվերթոՆ Մ23» թիմի կազմում։ Նա որպես թիմի ավագ երկու գոլի հեղինակ է դարձել «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում[7]։ Այնուհետև նա թիմի հետ երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2019 թվականը[8]։ Վոլշը դարձել է Մ23 թիմի հիմնական կիսապաշտպաններից մեկը[9]։ 2017 թվականի փետրվար ամսին ֆուտբոլիստը ճանաչվել է Պրեմիեր Լիգա 2-ի լավագույն ֆուտբոլիստ[10]։
2016 թվականի հունվարի 6-ին մեկ ամիս վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Յովիլ Թաուն»[11]։ Նա իր դեբյուտը նշել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանի ընթացքում Լիամը մասնակցել է 17 հանդիպման։ Մրցաշրջանի ավարտից հետո ավարտվել է նաև նրա վարձակալության ժամկետը, իսկ Վոլշը թիմում անցկացրած ժամանակի մասին ասել է, որ ինքն այդ ընթացքում «մարդ է դարձել»[13]։
2017 թվականի օգոստոսի 31-ին Վոլշը վարձավճարով տեղափոխվել է Չեմպիոնշիպում հանդես եկող «Բիրմինգհեմ Սիթի»[14]։ Նա իր դեբյուտը նշել է «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Լիամը մասնակցել է հանդիպման 57 րոպեներին, ստացել դեղին քարտ, իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Նորվիչի» հաղթանակով[15][16]։
2018 թվականի հունվարի 5-ին Լիամ Վոլշը տեղափոխվել է «Բրիստոլ Սիթի»։ Նա թիմի հետ կնքել է 2․5 տարվա պայմանագիր[17]։ Վոլշը «Բրիստոլի» կազմում իր դեբյուտը նշել է Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մանչեսթերի» հաղթանկով[18]։ Չեմպիոնշիպի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 2018 թվականի հունվարին 13-ին կայացած «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։ Նա դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է հանդիպման 69 րոպեների։ Իսկ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Բրիստոլի» պարտությամբ[19]։ 2017-18 մրցաշրջանի ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում։
Անգլիա Մ18 հավաքական Վոլշն առաջին անգամ հրավիրվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին[20]։ Իր դեբյուտը հավաքականի կազմում նա նշել է սեպտեմբերի 24-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ իտալացիների հաղթանակով[21]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Արդյունք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
դիվիզիա | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Յովիլ Թաուն (վարձավճար) | 2015-16 | Երկրորդ լիգա | 15 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 17 | 1 |
Բիրմինգհեմ Սիթի (վարձավճար) | 2017-18 | Չեմպիոնշիպ | 3 | 0 | — | — | — | 3 | 0 | |||
Բրիստոլ Սիթի | 2017-18 | Չեմպիոնշիպ | 6 | 0 | — | 2 | 0 | — | 8 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 24 | 1 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 28 | 1 |
|