Լիզա Բարբելեն

Լիզա Բարբելեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝archer
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 10, 2000(2000-04-10)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր՝Ley

Լիզա Բարբելեն (ֆր.՝ Lisa Barbelin, ապրիլի 10, 2000(2000-04-10)[1][2], Ley[3]), ֆրանսիացի կին նետաձիգ, 2021 թվականի նետաձգության Եվրոպայի չեմպիոն և 2022 թվականի փակ նետաձգության Եվրոպայի չեմպիոն։ Նետաձգության աշխարհի առաջնության մրցանակակիր: 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբելենը ծնունդով Լեից է (Մոզել)[4]։ Նա քիմիա է ուսումնասիրում Սորբոնում[4][5]։ Բարբելենը նաև սիրողական դաշնակահար է[5]։

Բարբելենը մարզվում է Diesé-ի Société de tir de Dieuze-ում[6] և Les Archers riomois-ում Օվերնիում[7][8]

Նա մասնակցել է 2017 թվականի նետաձգության պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը՝ մարաթոնում զբաղեցնելով անհատական մրցությունում երրորդ տեղը, իսկ Պորեչեում՝ անհատական և թիմային մրցություններում երկրորդ տեղը[6]։ Նույն թվականին նաև երրորդ տեղն Է զբաղեցրել թիմային հաշվարկում 2017 թվականի նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում[9]։ Եղել է Մեդելյինում կայացած 2019 թվականի աշխարհի գավաթի փուլում թիմային հաշվարկում երրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիայի հավաքականի կազմում[10]։ Նույն թվականին մասնակցել է նետաձգության աշխարհի երիտասարդական առաջնությանը՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ տեղը, իսկ անհատական հաշվարկով՝ չորրորդը[11]։ Այդ տարի ավելի ուշ նա մասնակցել է 10-օրյա հավաքի Գվանջուում, որտեղ մարզվել է օլիմպիական չեմպիոն Կի Բո Բեի հետ[12]։ 2020 թվականի փետրվարին Բարբելենը հաղթել է Ֆրանսիայի օլիմպիական ընտրական մրցաշարում[13]։

Covid-19 համաճարակի ժամանակ մարզվել է ծնողների պարտեզում։

2020 թվականի դեկտեմբերին Բարբելենը երրորդ տեղն Է զբաղեցրել աշխարհի գավաթի փակ խաղարկությունում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով[14]։ 2021 թվականի մարտին հաղթել է Պորեչայի մրցաշարում[15]։ 2021 թվականի հունիսին Բարբելենը ոսկե մեդալ է նվաճել նետաձգության Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում[8][16]։ 2008 թվականին Բերենժեր Շուից հետո դարձել է առաջին ֆրանսուհին, որ հաղթել է նետաձգության Եվրոպայի առաջնությունում[7][8]։ Այսպիսով, նա 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի անհատական առաջնության ուղեգիր է ստացել[8][16] (ընտրության համար բավական էր հասնել քառորդ եզրափակիչ փուլին)[17]։ Նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը, քանի դեռ նրա տեղը չի զբաղեցրել[18] հնդկուհի Դիպիկա Կումարին[19]։ Տոկիոյի խաղերում Բարբելենը վարկանիշային փուլում զբաղեցրել է 13-րդ տեղը[20] և կարողացել է հասնել քառորդ եզրափակիչ[21]։ Նույն թվականին ավելի ուշ Բարբելենը Ֆրանսիայի կանանց հավաքականի հետ միասին զբաղեցրել է երրորդ տեղը կանանց թիմային մրցումներում 2021 թվականի աշխարհի առաջնությունում։ Նա դուրս է մնացել անհատական քառորդ եզրափակչում[22] և խառը թիմային մրցումներ առաջնությունում[23]։

Բարբելենը ոսկե մեդալ է նվաճել 2022 թվականի փակ նետաձգության Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Լաշկոյում[24][25]։

Բարբելենն ընտրվել է 2024 թվականի Փարիզի Ամառային օլիմպիական խաղերում կանանց անհատական և թիմային մրցումներում[26]։ Ֆրանսիայի հավաքականը դուրս է մնացել 8-րդ տուրից[27]։ Կանանց անհատական ստուգատեսում նա կարողացել է նվաճել բրոնզե մեդալ՝ 6-4 հաշվով հաղթելով Չոն Հուն Յոնին և դառնալով առաջին ֆրանսուհին, որ անհատական ստուգատեսում մեդալ է նվաճել այդ մարզաձևում[28]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://allyteams.com/liste-officielle-sportifs-de-haut-niveau/informations-sportif/23672/Lisa-BARBELIN
  2. 2,0 2,1 https://bodata.steinertriples.fr/INTJ2018510A.pdf
  3. «Lisa Barbelin, la cible au fond du jardin». Le Républicain Lorrain (ֆրանսերեն). 2020-03-23. Արխիվացված օրիգինալից 2021-06-18-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  4. 4,0 4,1 «Tir à l'arc : la Mosellane Lisa Barbelin en finale de l'Euro». France Bleu (ֆրանսերեն). 2021-06-04. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  5. 5,0 5,1 «5 choses à savoir sur Lisa Barbelin» (ֆրանսերեն). Olympics.com. 2021-06-17. Արխիվացված օրիգինալից 2021-06-18-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  6. 6,0 6,1 «Tir à l'arc : la Marseillaise retentit pour la Dieuzoise Lisa Barbelin». Le Républicain Lorrain (ֆրանսերեն). 2017-07-23. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  7. 7,0 7,1 «Lisa Barbelin sur le toit de l'Europe». Fédération française de tir à l'arc (ֆրանսերեն). 2021-06-06. Արխիվացված օրիգինալից 2021-06-07-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Lisa Barbelin (Archers Riomois) sacrée championne d'Europe de tir à l'arc». La Montagne (ֆրանսերեն). 2021-06-06. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  9. «Tir à l'arc : une médaille aux mondiaux de la jeunesse pour une Dieuzoise». Le Républicain Lorrain (ֆրանսերեն). 2017-10-30. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  10. «Sur le podium mondial, Lisa Barbelin vise les JO». Le Républicain Lorrain (ֆրանսերեն). 2019-05-05. Արխիվացված օրիգինալից 2021-06-18-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  11. «Lisa Barbelin : "C'est vraiment fou et génial"». Le Républicain Lorrain (ֆրանսերեն). 2019-08-27. Արխիվացված օրիգինալից 2019-09-14-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  12. «Lisa Barbelin, un Graal avant l'autre…». L'Est Républicain (ֆրանսերեն). 2019-12-05. Արխիվացված օրիգինալից 2021-01-26-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  13. «Thomas Chirault et Lisa Barbelin, leaders des équipes de France». L'Équipe (ֆրանսերեն). 2020-02-23. Արխիվացված օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  14. «1999 World Archery champion Cousins shoots perfect score during second stage of Indoor Series» (անգլերեն). Inside the Games. 2020-12-26. Արխիվացված օրիգինալից 2021-02-09-ին. Վերցված է 2021-06-17-ին.
  15. «Tir à l'arc : Lisa Barbelin prend date à Porec». Via Moselle (ֆրանսերեն). 2021-03-22. Արխիվացված օրիգինալից 2021-06-06-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  16. 16,0 16,1 «Lisa Barbelin, Tanja Gellenthien lead world rankings post-Europeans». World Archery Federation. 2021-06-07. Արխիվացված օրիգինալից 2021-06-18-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  17. «Tir à l'arc : Lisa Barbelin qualifiée pour les Jeux Olympiques». L'Équipe (ֆրանսերեն). 2021-06-04. Արխիվացված օրիգինալից 2021-06-16-ին. Վերցված է 2021-06-16-ին.
  18. «Lisa Barbelin». World Archery (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Deepika ranked No.1 after Paris exploits». The Hindu. 2021-06-28. Արխիվացված է օրիգինալից 2021-07-17-ին. Վերցված է 2021-07-17-ին.
  20. «Archery - Ranking Round Results» (անգլերեն). Olympics.com. 2021-07-23. Արխիվացված է օրիգինալից 2021-07-27-ին. Վերցված է 2021-07-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «Archery - BARBELIN Lisa vs VALENCIA Alejandra - 1/8 Eliminations Results» (անգլերեն). Olympics.com. 2021-07-30. Արխիվացված է օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Recurve Women Result brackets» (PDF) (անգլերեն). Ianseo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-09-24-ին. Վերցված է 2022-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Recurve Mixed Team Result Brackets» (PDF) (անգլերեն). Ianseo. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021-09-24-ին. Վերցված է 2022-04-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. «Gibson upgrades at Euros as Barbelin, Schloesser add to legends». World Archery. 2022-02-19. Արխիվացված է օրիգինալից 2022-03-22-ին. Վերցված է 2022-03-06-ին.
  25. «2022 European Indoor Archery Championships» (PDF). World Archery Europe (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-03-03-ին. Վերցված է 2022-03-03-ին.
  26. «JO Paris 2024 : les archères mosellanes Lisa Barbelin et Caroline Lopez officiellement sélectionnées». France Bleu (ֆրանսերեն). 28 June 2024. Վերցված է 3 July 2024-ին.
  27. «Women's team - Bracket» (PDF). Olympics. 28 July 2024. Վերցված է 29 July 2024-ին.
  28. «Lisa Barbelin, médaillée de bronze en individuel : « Immensément fière de moi » (Tir à l'arc (F))». L'Équipe (ֆրանսերեն). Վերցված է 2024-08-03-ին.